00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի ՊՆ–ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊԲ

© Photo : official site of the MoD of RAՀայ զինծառայող
Հայ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2023
Հայ զինծառայող. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շարունակաբար կեղծ լուրեր տարածելով` Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մի քանի օր է՝ կրակի տակ են պահում Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին ադրբեջանական ԶՈւ–ն 2 անգամ հրաձգային զենքից կրակել է Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Օգոստոսի 12-ին էլ են կրակել ցորենի դաշտի ուղղությամբ, այս անգամ՝ աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Օգոստոսի 9-ին նույնպես կրակոցներ են հնչել ցորենի դաշտում։ Արձակված կրակոցներից վնասվել էր գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։
Լրահոս
0