https://arm.sputniknews.ru/20230819/ymbish-suren-aghajanjany-durs-ekav-m20-ashkharhi-arajnutjan-kisaezrapakich-64632762.html
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ Մ20 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ Մ20 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Sputnik Արմենիա
Հայ ըմբիշը մրցակիցներից երկուսին հաղթեց 9։0 հաշվով։ 19.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-19T17:42+0400
2023-08-19T17:42+0400
2023-08-19T17:46+0400
հայաստան
ըմբիշ
ըմբշամարտ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/13/64632592_0:0:786:443_1920x0_80_0_0_69ec3775bc63353a4d2c1b750d716f01.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, հաղթելով Իսպանիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ։Հայ ըմբիշը որակավորման փուլում 9։0 հաշվով պարտության մատնեց իսպանացի Գորկա Գարիխոյին, ապա մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Իլկին Գուրբանովի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակիչում Աղաջանյանը 9:0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզրևանիձեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։Կիսաեզրափակիչում գոտեմարտելու են նաև 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը, որը մինչև այս փուլ հասնելը արդեն տոնել է 4 հաղթանակ, և 82 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը, որը մրցումներում տոնել է 3 հաղթանակ։Ըմբիշ Արսեն Հարությունյանը աղջիկ է ունեցելՄեր մյուս երկու ըմբիշները՝ 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը և 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը, զիջել են Վրաստանը ներկայացնող Անրի Պուտկարաձեին և Գոռ Այվազյանին:Այսօր երեկոյան կայանալու են կիսաեզրափակիչ գոտեմարտերը, ինչպես նաև բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/13/64632592_67:0:766:524_1920x0_80_0_0_93baf4778495226474116cf2763d1ec5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ըմբիշ, ըմբշամարտ, սպորտ
հայաստան, ըմբիշ, ըմբշամարտ, սպորտ
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ Մ20 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
17:42 19.08.2023 (Թարմացված է: 17:46 19.08.2023) Հայ ըմբիշը մրցակիցներից երկուսին հաղթեց 9։0 հաշվով։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, հաղթելով Իսպանիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հայ ըմբիշը որակավորման փուլում 9։0 հաշվով պարտության մատնեց իսպանացի Գորկա Գարիխոյին, ապա մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Իլկին Գուրբանովի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակիչում Աղաջանյանը 9:0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզրևանիձեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում գոտեմարտելու են նաև 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը, որը մինչև այս փուլ հասնելը արդեն տոնել է 4 հաղթանակ, և 82 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը, որը մրցումներում տոնել է 3 հաղթանակ։
Մեր մյուս երկու ըմբիշները՝ 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը և 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը, զիջել են Վրաստանը ներկայացնող Անրի Պուտկարաձեին և Գոռ Այվազյանին:
Այսօր երեկոյան կայանալու են կիսաեզրափակիչ գոտեմարտերը, ինչպես նաև բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 87 կգ քաշային
Վիգեն Նազարյանը։