https://arm.sputniknews.ru/20230819/rvoman-berezvovsku-anvan-mrcashary-hasav-futbvolajin-hasarakatsin-64635045.html
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարը հասավ ֆուտբոլային հասարակածին
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարը հասավ ֆուտբոլային հասարակածին
Sputnik Արմենիա
Սահմանամերձ համայնքներից 800 պատանի ֆուտբոլիստներ արդեն չափել են իրենց ուժերը։ 19.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-19T18:50+0400
2023-08-19T18:50+0400
2023-08-19T19:20+0400
հայաստան
ֆուտբոլ
երեխա
ռոման բերեզովսկի
մրցաշար
վադիմ ֆեֆիլով
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/13/64629712_0:35:1125:668_1920x0_80_0_0_9272201c4383182af14fa0b6b001c4d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը, որը կազմակերպել է Ռոսսոտրուդնիչեստվոն Հայաստանի սահմանամերձ համայնքների երեխաների շրջանում, հասել է ֆուտբոլային հասարակածին՝ տասը մարզից հինգն արդեն կողմնորոշվել են հաղթողների հարցում։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսական տան» մամուլի ծառայությունը:Այսօր նրանց թվում է ընդգրկվել Լոռու մարզը։ Ստեփանավանում անցկացվել են մարզային փուլի եզրափակիչ խաղերը, որոնց մասնակցել են Տաշիրի, Ալավերդու և Արևաշողի թիմերը:«Արդեն հիմա կարելի է ասել, որ մեր մրցաշարը հավելյալ արդյունք ունի։ Ամենահեռավոր անկյուններում գտնվող ֆուտբոլային խաղադաշտերը մեր մրցաշարի շնորհիվ օգտագործվում են ըստ նշանակության, ինչը շատ լավ է», - ասել է Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։Տաշիրի և Ալավերդու թիմերը համառորեն պայքարել են գլխավոր մրցանակի և հանրապետական մրցաշարի ուղեգրի համար, բայց հաջողության է հասել Ալավերդու թիմը, այդ թվում՝ իրենց մրցակիցների դարպասապահի սխալների շնորհիվ:Ռոման Բերեզովսկին, որը նախկինում հաջողությամբ պաշտպանում էր Հայաստանի եռագույնը, հաղթողների հաջողությունը բացատրել է ուժեղ պաշտպանությամբ, սակայն հիշեցրել է, որ հաջորդ փուլում մրցակցությունն ավելի մեծ կլինի:Ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը տեղափոխվում է իսպանական ակումբ«Տղաներից մի քանիսին կարելի է առանձնացնել, նրանք հաստատ կարող են իրենց ուժերը փորձել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Զգացվում էր, որ նրանք առաջնորդի ունակություններ ունեն, ֆուտբոլային ինտելեկտը բարձր մակարդակում է` չնայած երիտասարդ տարիքին և այն հարթակների հնարավորություններին, որտեղ նրանք մարզվում են», – նշել է Բերեզովսկին։Տաշիրի թիմի կազմում հանդես եկած Էդիկ Պողոսյանը երազում է ֆուտբոլային աստղ դառնալ Հենրիխ Մխիթարյանի և Կրիշտիանու Ռոնալդուի պես։ Խաղադաշտում նա աչքի է ընկել գոլերով և շատ է նեղսրտել, որ իր թիմը պարտվել է եզրափակիչում։Լոռու մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Դանիել Սիմոնյանը կարծում է, որ մրցաշարը ինքնադրսևորվելու լավ հնարավորություն է երեխաների համար։Նա համոզված է, որ հաղթող թիմը արժանապատիվ խաղ ցուցադրելու հնարավորություն ունի նաև հանրապետական փուլում։Առաջնության վերաբերյալ առաջին վիճակագրության համաձայն, որը Ռուսական տունը ստացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայից, ընտրական խաղերին երկրի հինգ մարզում (Արարատում, Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում, Արմավիրում և Լոռիում) մասնակցել են 80 թիմեր ու 800 պատանի խաղացողներ Հայաստանի սահմանամերձ գյուղերից ու քաղաքներից:Մինչև սեպտեմբերի վերջ, երբ Վայքում տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ խաղերը, արդյունքները կամփոփվեն Հայաստանի ևս հինգ մարզերում: Մոտակա եզրափակիչը Տավուշում է, կկայանա օգոստոսի 24-ին:Ուրիշ քամի և ուրիշ ջուր, կամ երբ Սևանա լճում մրցում են պատանի առագաստանավորդները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/13/64629712_94:0:1031:703_1920x0_80_0_0_364ef6e0296d834eab00e8b59fc49dea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, երեխա, ռոման բերեզովսկի, մրցաշար, վադիմ ֆեֆիլով, սպորտ
հայաստան, ֆուտբոլ, երեխա, ռոման բերեզովսկի, մրցաշար, վադիմ ֆեֆիլով, սպորտ
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարը հասավ ֆուտբոլային հասարակածին
18:50 19.08.2023 (Թարմացված է: 19:20 19.08.2023) Սահմանամերձ համայնքներից 800 պատանի ֆուտբոլիստներ արդեն չափել են իրենց ուժերը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը, որը կազմակերպել է Ռոսսոտրուդնիչեստվոն Հայաստանի սահմանամերձ համայնքների երեխաների շրջանում, հասել է ֆուտբոլային հասարակածին՝ տասը մարզից հինգն արդեն կողմնորոշվել են հաղթողների հարցում։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսական տան» մամուլի ծառայությունը:
Այսօր նրանց թվում է ընդգրկվել Լոռու մարզը։ Ստեփանավանում անցկացվել են մարզային փուլի եզրափակիչ խաղերը, որոնց մասնակցել են Տաշիրի, Ալավերդու և Արևաշողի թիմերը:
«Արդեն հիմա կարելի է ասել, որ մեր մրցաշարը հավելյալ արդյունք ունի։ Ամենահեռավոր անկյուններում գտնվող ֆուտբոլային խաղադաշտերը մեր մրցաշարի շնորհիվ օգտագործվում են ըստ նշանակության, ինչը շատ լավ է», - ասել է Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Տաշիրի և Ալավերդու թիմերը համառորեն պայքարել են գլխավոր մրցանակի և հանրապետական մրցաշարի ուղեգրի համար, բայց հաջողության է հասել Ալավերդու թիմը, այդ թվում՝ իրենց մրցակիցների դարպասապահի սխալների շնորհիվ:
Ռոման Բերեզովսկին, որը նախկինում հաջողությամբ պաշտպանում էր Հայաստանի եռագույնը, հաղթողների հաջողությունը բացատրել է ուժեղ պաշտպանությամբ, սակայն հիշեցրել է, որ հաջորդ փուլում մրցակցությունն ավելի մեծ կլինի:
«Տղաներից մի քանիսին կարելի է առանձնացնել, նրանք հաստատ կարող են իրենց ուժերը փորձել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Զգացվում էր, որ նրանք առաջնորդի ունակություններ ունեն, ֆուտբոլային ինտելեկտը բարձր մակարդակում է` չնայած երիտասարդ տարիքին և այն հարթակների հնարավորություններին, որտեղ նրանք մարզվում են», – նշել է Բերեզովսկին։
Տաշիրի թիմի կազմում հանդես եկած Էդիկ Պողոսյանը երազում է ֆուտբոլային աստղ դառնալ Հենրիխ Մխիթարյանի և Կրիշտիանու Ռոնալդուի պես։ Խաղադաշտում նա աչքի է ընկել գոլերով և շատ է նեղսրտել, որ իր թիմը պարտվել է եզրափակիչում։
Լոռու մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Դանիել Սիմոնյանը կարծում է, որ մրցաշարը ինքնադրսևորվելու լավ հնարավորություն է երեխաների համար։
Նա համոզված է, որ հաղթող թիմը արժանապատիվ խաղ ցուցադրելու հնարավորություն ունի նաև հանրապետական փուլում։
Առաջնության վերաբերյալ առաջին վիճակագրության համաձայն, որը Ռուսական տունը ստացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայից, ընտրական խաղերին երկրի հինգ մարզում (Արարատում, Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում, Արմավիրում և Լոռիում) մասնակցել են 80 թիմեր ու 800 պատանի խաղացողներ Հայաստանի սահմանամերձ գյուղերից ու քաղաքներից:
Մինչև սեպտեմբերի վերջ, երբ Վայքում տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ խաղերը, արդյունքները կամփոփվեն Հայաստանի ևս հինգ մարզերում: Մոտակա եզրափակիչը Տավուշում է, կկայանա օգոստոսի 24-ին: