https://arm.sputniknews.ru/20230819/nigeri-zinvvorakannery-zvohvel-en-burkina-fasvoji-sahmanin-ahabekichneri-hardzakman-hetevanqvov-64616918.html
Նիգերի զինվորականները զոհվել են Բուրկինա Ֆասոյի սահմանին բախումների հետևանքով
Նիգերի զինվորականները զոհվել են Բուրկինա Ֆասոյի սահմանին բախումների հետևանքով
Sputnik Արմենիա
Բուրկինա Ֆասոյի պաշտպանության նախարարը կարծում է, որ եթե Նիգերը ընկղմվի քաոսի մեջ, տարածաշրջանում բարենպաստ պայմաններ կառաջանան ահաբեկչական խմբավորումների... 19.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-19T11:16+0400
2023-08-19T11:16+0400
2023-08-19T11:46+0400
նիգեր
բուրկինա ֆասո
բախումներ
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/13/64615294_0:0:1600:901_1920x0_80_0_0_fa328f8f033471b1ec35fcd40dcc7fc5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Նիգերի տարածքում՝ Բուրկինա Ֆասոյի սահմանի մոտ տեղի ունեցած բախումը, որի հետևանքով 17 զինծառայող է զոհվել, ահաբեկչական հարձակում է: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Բուրկինա Ֆասոյի պաշտպանության և վետերանների գործերի նախարար Կասում Կուլիբալին:Նա ավելացրել է, որ Բուրկինա Ֆասոյում սովոր են նման բախումներին, որոնք հաճախ տեղի են ունենում երկրի պաշտպանական ուժերի և ահաբեկիչների միջև:«Իսկ մենք միշտ փորձում ենք արձագանքել մեր հնարավորությունների սահմաններում։ Նրանք հաճախ լինում են այն վայրերում, որտեղ մենք չենք սպասում, կամ որտեղ մենք քիչ ենք, բայց փորձում ենք պայքարել: Տա Աստված, որ մենք անհրաժեշտ միջոցներ ունենանք այդ ահաբեկիչներին հաղթելու համար», - ընդգծել է նախարարը։Նրա կարծիքով, եթե Նիգերը քաոսի մեջ ընկնի, տարածաշրջանում բարենպաստ պայմաններ կառաջանան ահաբեկչական խմբավորումների համար: Ֆրանսիայի և Չինաստանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ–ի, Ուկրաինայի և Նիգերի հարցերըՆա հարևան Նիգերում ահաբեկչական ակտիվության աճի ռիսկը համեմատել է Իրաքի, Սիրիայի և Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:Նիգերի զինվորականները հուլիսի վերջին ազգային հեռուստատեսությամբ հայտարարել էին նախագահ Մոհամեդ Բազումին իշխանությունից հեռացնելու մասին: Արևմտյան երկրների մեծ մասի և ECOWAS-ի առաջնորդները դատապարտել են հեղաշրջումը: Օգոստոսի սկզբին ECOWAS-ի երկրները ծրագիր ընդունեցին Նիգերում ռազմական ինտերվենցիայի դեպքում կիրառելու համար:
նիգեր
բուրկինա ֆասո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/13/64615294_0:0:1424:1067_1920x0_80_0_0_70e38d4ef2dfc957dba9b77f8fd90283.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիգեր, բուրկինա ֆասո, բախումներ, ահաբեկչություն
նիգեր, բուրկինա ֆասո, բախումներ, ահաբեկչություն
Նիգերի զինվորականները զոհվել են Բուրկինա Ֆասոյի սահմանին բախումների հետևանքով
11:16 19.08.2023 (Թարմացված է: 11:46 19.08.2023) Բուրկինա Ֆասոյի պաշտպանության նախարարը կարծում է, որ եթե Նիգերը ընկղմվի քաոսի մեջ, տարածաշրջանում բարենպաստ պայմաններ կառաջանան ահաբեկչական խմբավորումների համար:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Նիգերի տարածքում՝ Բուրկինա Ֆասոյի սահմանի մոտ տեղի ունեցած բախումը, որի հետևանքով 17 զինծառայող է զոհվել, ահաբեկչական հարձակում է: Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Բուրկինա Ֆասոյի պաշտպանության և վետերանների գործերի նախարար Կասում Կուլիբալին:
«Նիգերի բարձրագույն ղեկավարությունը զբաղվում է ահաբեկչության դեմ պայքարի հարցով։ Նման դեպքերը խոսում են ահաբեկչական խմբերի ազդեցության մասին, նրանք հարձակվում են պաշտպանության ուժերի, գյուղերի բնակիչների վրա», - ասել է Կուլիբալին։
Նա ավելացրել է, որ Բուրկինա Ֆասոյում սովոր են նման բախումներին, որոնք հաճախ տեղի են ունենում երկրի պաշտպանական ուժերի և ահաբեկիչների միջև:
«Իսկ մենք միշտ փորձում ենք արձագանքել մեր հնարավորությունների սահմաններում։ Նրանք հաճախ լինում են այն վայրերում, որտեղ մենք չենք սպասում, կամ որտեղ մենք քիչ ենք, բայց փորձում ենք պայքարել: Տա Աստված, որ մենք անհրաժեշտ միջոցներ ունենանք այդ ահաբեկիչներին հաղթելու համար», - ընդգծել է նախարարը։
Նրա կարծիքով, եթե Նիգերը քաոսի մեջ ընկնի, տարածաշրջանում բարենպաստ պայմաններ կառաջանան ահաբեկչական խմբավորումների համար:
Նա հարևան Նիգերում ահաբեկչական ակտիվության աճի ռիսկը համեմատել է Իրաքի, Սիրիայի և Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Նիգերի զինվորականները հուլիսի վերջին ազգային հեռուստատեսությամբ հայտարարել էին նախագահ Մոհամեդ Բազումին իշխանությունից հեռացնելու մասին: Արևմտյան երկրների մեծ մասի և ECOWAS-ի առաջնորդները դատապարտել են հեղաշրջումը: Օգոստոսի սկզբին ECOWAS-ի երկրները ծրագիր ընդունեցին Նիգերում ռազմական ինտերվենցիայի դեպքում կիրառելու համար: