https://arm.sputniknews.ru/20230819/bardzr-tekhnvolvogianeri-nakhararutjuny-chi-tramadrum-hajkakan-arbanjaki-arvats-lusankarnery-64607241.html
Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը չի տրամադրում հայկական արբանյակի արված լուսանկարները
Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը չի տրամադրում հայկական արբանյակի արված լուսանկարները
Sputnik Արմենիա
Մայիսին իշխանությունները հայտարարեցին հայկական արբանյակի գործարկման մասին, սակայն մինչ օրս դրա աշխատանքի արդյունքները չեն հրապարակվել։ Sputnik Արմենիան բարձր... 19.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-19T10:26+0400
2023-08-19T10:26+0400
2023-08-19T12:26+0400
հայաստան
արբանյակ
լուսանկարներ
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42490321_0:54:1024:630_1920x0_80_0_0_d82a6f4507a76f5c626f7ff9423aeeae.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի շտապում հրապարակել հայկական առաջին ArmSat-1 արբանյակի արված լուսանկարները։2023 թվականի ապրիլին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նախարարությունից պատասխանել էին, որ առաջիկայում որոշ կադրեր կհրապարակվեն։3.5 ամիս է անցել։ Մենք նոր հարցում ենք ուղարկել` խնդրելով ներկայացնել կադրերը` նշելով նկարահանման վայրն ու լուսանկարների պարամետրերը։Ուզում ենք հասկանալ` «առաջիկայում» ասելով նախարարությունը ինչ ժամանակահատված նկատի ունի։Նախարարությունն արբանյակից լուսանկարներ է հրապարակել միայն մեկ անգամ, սակայն մշակված և ցածր որակի։Հիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար ստեղծել է Satlantis իսպանական ընկերությունը։ Արբանյակի արձակումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվել է Armsat-1։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42490321_58:0:967:682_1920x0_80_0_0_7c31300cbab42b053df418065de1157a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արբանյակ, լուսանկարներ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
հայաստան, արբանյակ, լուսանկարներ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը չի տրամադրում հայկական արբանյակի արված լուսանկարները
10:26 19.08.2023 (Թարմացված է: 12:26 19.08.2023) Մայիսին իշխանությունները հայտարարեցին հայկական արբանյակի գործարկման մասին, սակայն մինչ օրս դրա աշխատանքի արդյունքները չեն հրապարակվել։ Sputnik Արմենիան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի շտապում հրապարակել հայկական առաջին ArmSat-1 արբանյակի արված լուսանկարները։
2023 թվականի ապրիլին
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան
նախարարությունից պատասխանել էին, որ առաջիկայում որոշ կադրեր կհրապարակվեն։
3.5 ամիս է անցել։ Մենք նոր հարցում ենք ուղարկել` խնդրելով ներկայացնել կադրերը` նշելով նկարահանման վայրն ու լուսանկարների պարամետրերը։
«Տեղեկացնում ենք, որ առաջիկայում նախատեսվում է արբանյակի կողմից արված որոշ տիեզերալուսանկարների պաշտոնական հրապարակում։ Միաժամանակ հայտնում ենք, որ ոչ բոլոր տիեզերալուսանկերներն ու կոորդինատներ են ենթակա հրապարակման», – հայտնել են նախարարությունից։
Ուզում ենք հասկանալ` «առաջիկայում» ասելով նախարարությունը ինչ ժամանակահատված նկատի ունի։
Նախարարությունն արբանյակից լուսանկարներ է հրապարակել
միայն մեկ անգամ, սակայն մշակված և ցածր որակի։
Հիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար ստեղծել է Satlantis իսպանական ընկերությունը։ Արբանյակի արձակումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվել է Armsat-1։