https://arm.sputniknews.ru/20230819/ararat-mirzvojany-slvoveniajum-kmasnakci-razmavarakan-hamazhvoghvovi-64636969.html
Արարատ Միրզոյանը Սլովենիայում կմասնակցի ռազմավարական համաժողովի
Արարատ Միրզոյանը Սլովենիայում կմասնակցի ռազմավարական համաժողովի
Sputnik Արմենիա
Համաժողովին ներկա է լինելու նաև Եվրոպական խորհրդի նախագահը։ 19.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-19T19:28+0400
2023-08-19T19:28+0400
2023-08-19T19:30+0400
սլովենիա
արարատ միրզոյան
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63423629_0:0:1600:901_1920x0_80_0_0_a4a09c0ae50abe819439de204f52f849.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի Բլեդ քաղաքում կմասնակցի ռազմավարական համաժողովի։ Այս մասին տեղեկանում ենք համաժողովի թվիթերյան միկրոբլոգից։Միջոցառումը կոչվում է «Բլեդ ռազմավարական համաժողով։ Անցկացվելու է օգոստոսի 28-29-ը։«Համերաշխություն հանուն գլոբալ անվտանգության» խորագրով միջոցառմանը ներկա են լինելու նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին, Բրազիլիայի արտգործնախարար Մարիա Լորա դա Ռոշան և այլք։Ռազմավարական այս համաժողովը գլոբալ հարթակ է ժամանակակից հասարակության և նրա ապագայի վերաբերյալ գաղափարներ ներկայացնելու և կարծիքներ փոխանակելու համար։ Այն ձգտում է ստեղծել կայուն խաղաղություն` առաջարկելով ռազմավարական հայացքներ և լուծումներ այսօրվա և վաղվա ամենահրատապ խնդիրների համար։ Ռազմավարական համաժողովը միջկառավարական նախագիծ է։
սլովենիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63423629_68:0:1491:1067_1920x0_80_0_0_9bc27e6a1f31272a5e3c230827743694.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սլովենիա, արարատ միրզոյան, համաժողով
սլովենիա, արարատ միրզոյան, համաժողով
Արարատ Միրզոյանը Սլովենիայում կմասնակցի ռազմավարական համաժողովի
19:28 19.08.2023 (Թարմացված է: 19:30 19.08.2023) Համաժողովին ներկա է լինելու նաև Եվրոպական խորհրդի նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի Բլեդ քաղաքում կմասնակցի ռազմավարական համաժողովի։ Այս մասին տեղեկանում ենք համաժողովի
թվիթերյան միկրոբլոգից։
Միջոցառումը կոչվում է «Բլեդ ռազմավարական համաժողով։ Անցկացվելու է օգոստոսի 28-29-ը։
«Համերաշխություն հանուն գլոբալ անվտանգության» խորագրով միջոցառմանը
ներկա են լինելու նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին, Բրազիլիայի արտգործնախարար Մարիա Լորա դա Ռոշան և այլք։
Ռազմավարական այս համաժողովը գլոբալ հարթակ է ժամանակակից հասարակության և նրա ապագայի վերաբերյալ գաղափարներ ներկայացնելու և կարծիքներ փոխանակելու համար։ Այն ձգտում է ստեղծել կայուն խաղաղություն` առաջարկելով ռազմավարական հայացքներ և լուծումներ այսօրվա և վաղվա ամենահրատապ խնդիրների համար։ Ռազմավարական համաժողովը միջկառավարական նախագիծ է։