00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան ՆԱՏՕ-ին մեղադրել է դավաճանության մեջ

© GEORGES GOBET / AFPՆԱՏՕ–ի դրոշը
ՆԱՏՕ–ի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
ՆԱՏՕ–ի դրոշը
Բաժանորդագրվել
Հոդվածի հեղինակը նշում է, որ ուկրաինական լրատվամիջոցներում ավելի ու ավելի հաճախ են հիշատակում «կորեական սցենարը»՝ որպես Ուկրաինայում խաղաղության հաստատման հնարավոր ուղի։
Միխայիլ Կատկով, ՌԻԱ Նովոստի
Կիևի և Արևմուտքի միջև դիվանագիտական սկանդալ է սկսվել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Ստիան Յենսենն ասել է, որ Ուկրաինան կարող է անդամակցել դաշինքին՝ Ռուսաստանին որոշ վիճելի տարածքներ զիջելու դիմաց: Բայց հաշվի առնելով, թե քանի անգամ են տարբեր քաղաքական գործիչներ ակնարկել «կորեական սցենարի» մասին, ամբողջ աշխարհում հայտարարությունը լուրջ են ընդունել, չնայած որ դրանից հրաժարվեցին: Ինչի՞ են պատրաստում Կիևի ռեժիմին ՝ ՌԻԱ Նովոստիի նյութում:

Հողային հարց

Յենսենն արդեն ներողություն է խնդրել։ Այնուամենայնիվ, ուկրաինական իշխանությունները վրդովված են։ ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն ընդգծել է, որ Կիևը տարածքներ չի վաճառում, իսկ գրասենյակի ղեկավարի հայտարարությունը «Ռուսաստանի օգտին է եղել»:
Նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կարծում է, որ նման գործարքը միայն կհանգեցնի նրան, որ ռազմական գործողությունները կփոխանցվեն հաջորդ սերունդներին: «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան վստահ է՝ տարածքներից հրաժարվելը կխթանի «ռուսական ագրեսիան»։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հստակեցրել է, որ այնտեղ բոլոր տարածքները «խիստ վիճելի են»։ Մասնավորապես, նախքան ՆԱՏՕ-ին միանալը, Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել Կիևից, իսկ մայրաքաղաքը տեղափոխել Լվով՞։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի համար Յենսենի ելույթը նշան է, որ ԱՄՆ-ում հոգնել են ուկրաինական գործից:

Խաղաղություն՝ տարածքի դիմաց

Տարեսկզբին շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է ավարտել ռազմական գործողությունները՝ ճանաչելով դրանց ներկայիս արդյունքները։ Երկու մայրաքաղաքներից էլ, սակայն, այդ տեղեկությունը հերքել էին։
Հիմա, երբ պարզ դարձավ, որ ուկրաինական հակահարձակումը ձախողվել է, արևմտյան լրատվամիջոցները վերադարձել են այս թեմային։ Օրինակ` The Economist ամսագիրը նշել է, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ մտնել միայն Ռուսաստանի հետ տարածքային վեճերը կարգավորելուց հետո։
EUobserver ինտերնետային ռեսուրսը նշում է, որ ներկայումս առկա «խաղաղ ծրագրերի» մեծ մասը հիմնված է տարածքները խաղաղությամբ փոխանակելու վրա։ Իսկ ուկրաինական ԶԼՄ-ներում ավելի ու ավելի հաճախ են հիշատակում «կորեական սցենարը»։

Փորձնական գնդակ

Քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը Յենսենի ելույթը տրամադրությունները ստուգելու փորձ է համարում։ Հենց ՆԱՏՕ- ում անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հավաքեցին, նրա խոսքերը հերքեցին։ «Հատուկ ռազմական օպերացիայի դադարեցումը հիմա կարող է հանգեցնել ապագայում դրա վերսկսմանը, երբ Կիևը կրկին իրեն ուժեղ զգա։ Ավելի լավ է շարունակել այնքան ժամանակ, մինչև Ուկրաինան կառչելու բան չունենա»,-ասել է նա ՌԻԱ Նովոստիին։
Քաղաքագետ Սերգեյ Մարկովը կարծում է, որ ՆԱՏՕ-ում դեռ չեն կողմնորոշվել։ «Հիմնական սցենարը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմական պարտությունը, բայց նաև դիտարկում են դաշինքում Ուկրաինան մասամբ ընդգրկելու տարբերակները։ Մոսկվային դա ձեռնտու չէ։ Հիմնական նպատակը ապառազմականացումն ու դենացիֆիկացիան է։ Այսինքն՝ մեր կողքին չպետք է լինի այնպիսի անտագոնիստ, ինչպիսին, օրինակ, Հնդկաստանն ունի (Պակիստանը՝ ծնթ. խմբ.) և Իսրայելը (Պաղեստինը՝ ծնթ. խմբ.)»,-նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ փոխզիջումների փնտրտուքը հնարավոր է, բայց դրանցից յուրաքանչյուրը, ի վերջո, նշանակում է զիջում Ռուսաստանի կողմից։ Այս առումով նա համամիտ է Դուդչակի հետ. Կիևի գործընկերները ռազմական գործողությունների դադարեցումը կգնահատեն ոչ թե որպես հակամարտության ավարտ, այլ որպես ընդմիջում երկրորդ փուլից առաջ։
Արևմուտքը հոգնել է. Ուկրաինային պարտության են պատրաստում
Լրահոս
0