00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ում քննարկումների արդյունքները. հանրության և իշխանությունների գնահատականները տարբեր են

© Photo : ScreenshotԱրարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստում - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Բաժանորդագրվել
Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները ձեռնպահ էին մնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելուց, չնայած Արցախի շրջափակումը ամիսներով չէր վերացվում։
Ասում էին՝ պետք է հանգամանորեն աշխատենք խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների հետ, Արցախի ու Հայաստանի հանրությունն էլ համբերատար սպասում էր։ Հիմա՝ Նյու Յորքում արդեն կայացած քննարկումից հետո շատերը տարակուսում են՝ իսկ արդյոք իմաստ ունե՞ր հարցը բարձրացնել գերագույն միջազգային ատյանում։ Համենայնդեպս հասարակ քաղաքացիներն ակնհայտորեն ավելին էին սպասում։ Եթե համաձայն չեք, պարզապես խորհուրդ կտամ ուսումնասիրել թեկուզ սոցիալական ցանցերում զետեղված մեկնաբանությունները։ Եթե գոնե մի հինգ դրական կարծիքի հանդիպեք, խնդրում եմ ինձ էլ տեղյակ պահեք։
Բավարարվա՞ծ են արդյոք իշխանությունները։ Համոզված եմ՝ հոգու խորքում ամենևին էլ բավարարված չեն, որովհետև վերջերս Երևանում անընդհատ խոսվում էր արցախցիների և ադրբեջանցիների միջև բանակցությունները կազմակերպելու նպատակով միջազգային մեխանիզմ ստեղծելու, ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն գործուղելու մասին։ Նյույորքյան քննարկումների ընթացքում այդ մասին՝ գրեթե ոչ մի խոսք։
Երևի հենց դա է պատճառը, որ իշխանականները հիմնականում սահմանափակվում են, այսպես ասենք՝ հայտնի փաստերը փաստելով։ Մեջբերեմ կառավարության նիստում վարչապետի տված գնահատականը. «Կարող ենք արձանագրել հետևյալը. առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Երկրորդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը։ Երրորդ՝ ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից չի կատարվել»։
Իհարկե, կարելի է հարց ուղղել Հայաստանի ղեկավարներին. «Կներե′ք, իսկ այս ամենն ինչպե՞ս և որքանո՞վ է նպաստել, որ Լաչինի միջանցքը վերաբացվ ի, իսկ արցախցու բնականոն կյանքը վերականգնվի»։ Բայց պատասխանը միշտ էլ կա՝ դե, դա լրիվ ուրիշ հարց է, առանձին թեմա։ Ախր մենք վաղուց պետք է հասկանայինք՝ այն ուժը, որը ընտրվելու խնդիր ունի ու խոստանում է ամեն ինչի մասին խոսել շարքային քաղաքացիների հետ, ընտրվելուց հետո իրոք ամեն ինչի մասին խոսում է մեզ հետ։ Ամեն ինչի մասին, բացի այն հարցերից, որոնք ամենից շատ են հուզում հանրությանը։
Եվրոպացի դիտորդները, Սնուփ Դոգն ու գիշերային աղմուկը. ֆեյսբուքյան մտորումներ և առաջարկներ
Իսկ հարցերը շատ շատ են։ Օրինակ, եթե մենք իսկապես ամենայն պատասխանատվությամբ երկար ժամանակ պատրաստվել էինք այս քննարկմանը, ինչո՞ւ չէինք կանխատեսել, որ ադրբեջանական պատվիրակությունը կդիմի ամենապարզունակ հնարքին և կցուցադրի արցախյան տոնակատարությունների լուսանկարները՝ ապացուցելու համար, որ Ստեփանակերտում ոչ մի սով էլ չկա։ Մենք էլ մեզ հետ տանեինք այն լուսանկարները, որոնցում երեխաները ժամերով հացի հերթ են կանգնած կամ ուշաթափվում են հենց փողոցում։ Խանութների դատարկ դարակների մասին էլ չեմ ասում։ Կասեք՝ դե մենք չպետք է մեզ թույլ տանք իջնել այդ մակարդակին։ Կներե′ք, բայց հենց նման բաներն են շատ ազդեցիկ։
Հուսով եմ՝ չեք մոռացել, որ ուղիղ 20 տարի առաջ՝ 2003 թվականին, այդ նույն Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելը գրպանից հանեց մի սրվակ և ցույց տվեց բոլորին՝ ակնարկելով, որ այդ սրվակի մահաբեր պարունակությունը բավական է, որպեսզի դրա զոհերի թիվը հսկայական լինի։ Ու համոզեց միլիոնավոր մարդկանց, թե Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը քիմիական զենք է մշակել։ Ինչպես հետո պարզվեց՝ դա բացարձակ սուտ էր։
Գիտեմ, որ հիմա շատերը մտածում են՝ բա լավ, մի՞թե Արցախի հարցի նյույորքյան քննարկման հետ կապված ամեն ինչ այդքան բացասական է։ Ո′չ։ Դրականն այն է, որ ինչ-որ փոքր հույս առաջացավ՝ անցյալը կարող է կրկնվել։ Հիշո՞ւմ եք՝ 80-ականների վերջերին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մեզ թվում էր, թե հարցը մեր օգտին կլուծվի հիմնականում արտաքին միջամտության արդյունքում, բայց ի վերջո դարձանք ավելի սթափ ու պրագմատիկ, ամեն ինչ վերցրինք մեր ձեռքը և հաջողություն ունեցանք. Արցախը փաստացի միավորվեց Հայաստանի հետ, իսկ մեր հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, որոնք գնդակոծվում էին գրեթե ամեն օր, վերջապես շունչ քաշեցին։
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
Բա որ ՄԱԿ-ը հարցնի՝ դուք ձեզ համար հստակեցրե՞լ եք, թե ինչ եք ուզում մեզնից Արցախի հարցով
Չեմ ուզում վիճաբանություն սկսել այն մասին, թե ինչ եղավ հետագայում. այդ մասին տարբեր կարծիքներ կան։ Բայց համաձայնեք՝ հիասթափությունը արտաքին գործոնների նկատմամբ այն ժամանակ ինչ-որ չափով դրական դեր խաղաց, ստիպեց մոբիլիզացնել սեփական ուժերն ու հնարավորությունները։ Կհաջողվի՞ արդյոք նույնն անել այսօր բոլորովին նոր, ակնհայտորեն վատթարացած պայմաններում՝ սա է հիմա գլխավոր հարցը։
Լրահոս
0