https://arm.sputniknews.ru/20230818/erekhajin-tsetselu-skandalajin-depqy-tesankarahanvel-e-gavarum--vostikanutjun-64593859.html
Երեխային ծեծելու սկանդալային դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանություն
Երեխային ծեծելու սկանդալային դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանություն
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները և կատարվածի դրդապատճառները պարզելու համար։ 18.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-18T16:24+0400
2023-08-18T16:24+0400
2023-08-18T16:37+0400
հայաստան
տեսանյութ
գավառ
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/12/64593684_0:0:2560:1440_1920x0_80_0_0_155ca983ea0bc40797a6dbcf77f64349.jpg
Անչափահաս երեխային բռնության ենթարկելու դեպքը նկարահանվել է Գավառում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը:«Ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում պատկերված կինը Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները»,– ասված է հաղորդագրությունում։Փոքր դուստրը ՀՕՖ–ում է եղել. ինչո՞ւ են բռնության ենթարկված երեխաները մնացել ընտանիքումՈստիկանությունը հայտնում է նաև, որ կնոջ 5 երեխան էլ ոստիկանությունում եղել են ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության (ՀԱԱԳՎ) անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները կիրականացվեն երեխաների իրավունքները պաշտպանելու համար:Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից
գավառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/12/64593684_94:0:2014:1440_1920x0_80_0_0_30c2eb1a3f4512a214a8014fa6b56a76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեսանյութ, գավառ, հհ ոստիկանություն, видео
հայաստան, տեսանյութ, գավառ, հհ ոստիկանություն, видео
Երեխային ծեծելու սկանդալային դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանություն
16:24 18.08.2023 (Թարմացված է: 16:37 18.08.2023) Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները և կատարվածի դրդապատճառները պարզելու համար։
Անչափահաս երեխային բռնության ենթարկելու դեպքը նկարահանվել է Գավառում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը:
«Ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում պատկերված կինը
Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունը հայտնում է նաև, որ կնոջ 5 երեխան էլ ոստիկանությունում եղել են ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության (ՀԱԱԳՎ) անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները կիրականացվեն երեխաների իրավունքները պաշտպանելու համար: