00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխային այլ երկիր տանելը բարդ գործընթաց կլինի. Նելլի Դուրյանը` սկանդալային դեպքի մասին

© Sputnik / Zara MikaՆելլի Դուրյան
Նելլի Դուրյան - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
Նելլի Դուրյան
Բաժանորդագրվել
Ոստիկանական համակարգում երկար տարիներ աշխատած Նելլի Դուրյանի կարծիքով` երեխային բռնության ենթարկած մայրը միանշանակ պետք է զրկվի ծնողական իրավունքներից։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Գավառում ծեծի ենթարկված աղջկա, ինչպես նաև ընտանիքի մյուս երեխաների հետ անպայման պետք է հոգեբանական, վերականգնողական աշխատանքներ տանել, դա ծայրահեղ անհրաժեշտություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։
Նրա խոսքով` դա կարելի է իրականացնել ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բաժնի հետ համատեղ. նրանք ունեն բոլոր ռեսուրսները` հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան, մանկավարժ։ Դուրյանը վստահ է` այս պարագայում երեխան պետք է տեղափոխվեր առանձին միջավայր, որտեղ ստեղծված կլինեին երեխայի հետագա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար, ինչը և արվել է։
«Մենք տարվա ընթացքում 1-2 դեպք ունեցել ենք, երբ երեխային բռնության են ենթարկում, հիմնականում դրանք խորթ հայրերն են եղել, որոնք եղել են նախկինում դատապարտված։ Նմանատիպ դեպքերի մասին բարձրաձայնելը, երբ ցույց են տալիս երեխաների դեմքը, շատ է ազդում ընտանիքի վրա։ Հաճախ են դեպքեր լինում, երբ մայրն իմանում է, որ այդպիսի դեպք է եղել իր երեխայի հետ, չի բարձրաձայնում այդ մասին, լռում է։ Մեր հասարակությունում, հատկապես գյուղերում հետո չեն կարողանում ապրել, տունը վաճառում են, գալիս են Երևան կամ առհասարակ երկրից են գնում։ Լավ կլինի, որ համապատասխան պայմաններ ունեցող մերձավոր ազգականները կարողանան երեխաների համար առողջ միջավայր ստեղծել»,– նշեց Դուրյանը։
Sputnik Արմենիայի հարցին` հնարավո՞ր է արդյոք երեխաներին ուղարկել այլ երկիր, և եղե՞լ է այդպիսի դեպք, որ ընտանեկան, հատկապես սեռական բռնության ենթարկված անչափահասը արտերկիր, մասնավորապես սփյուռքի որևէ համայնք տեղափոխվի, նա պատասխանեց` այդպիսի դեպք չի գրանցվել։ Դուրյանի խոսքով` այս դեպքում հարցը նման կերպ լուծելն ավելի բարդ կլինի, քանի որ ընտանիքում 5 երեխա կա, և նրանց բաժանելը շատ սխալ է։ Նման դեպքերում պետք է հասկանալ` արդյոք կա ընտանիք, որը պատրաստ կլինի 5-ին էլ խնամակալության վերցնել կամ որդեգրել, այդ ամենը հեշտ գործընթաց չէ։
«Սկզբում երեխաների մորը դատարանը պետք է զրկի ծնողական իրավունքներից, նրանք հայտնվեն այն կարգավիճակում, որպեսզի նրանց հնարավոր լինի որդեգրել։ Սա լուրջ և երկարատև գործընթաց է։ Մինչ այդ երեխաների մասին պետք է մտածենք։ Ցավում եմ, որ նրանց դեմքերը հայտնվել են համացանցում»,– ասաց Դուրյանը։
Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետը նշեց, որ կնոջը կզրկեն ծնողական իրավունքներից, թե ոչ, դատաքննության արդյունքում պարզ կդառնա։
«Ես` որպես կին, որպես մայր, քաղաքացի կարող եմ իմ կարծիքն ասել` մայրը միանշանակ ծնողական իրավունքներից պետք է զրկվի, երեխաները մորից պետք է վերցվեն»,– ընդգծեց Դուրյանը։
Նա հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ հայրն ու մայրը տարբեր բռնություն են գործադրել երեխայի նկատմամբ` թե՛ ֆիզիկական, թե՛ սեռական։
Փորձագետը մի դեպք հիշեց, երբ մայրն իր 1 տարեկան երեխային թողել էր Սովետաշենի աղբանոցում։ 2 երեխաներ լսել էին նրա լացը, երբ երեկոյան 7-ի կողմերն արդեն շներն էին շրջապատել երեխային, օգնություն էին կանչել։
«Կատարվեցին բավականին օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հայտնաբերվեց մայրը, նա քրեական պատասխանատվության ենթարկվեց, դատից հետո կնոջը կալանավորեցին, սակայն դատարանը ծնողական իրավունքներից չզրկեց մորը։ Երեխան հայտնվեց մանկատանը, քանի որ մերձավոր ազգական չուներ, որը կհամաձայներ երեխային խնամել, այնուհետև մայրը կալանավայրից դուրս գալուց հետո գնացել էր մանկատուն` երեխայի հետևից։ Սա մի դեպք է, երբ մտածում ես` երեխան չի կարող հետագայում լինել մոր մոտ, բայց սա, ի վերջո, դատարանի որոշումն է»,– նշեց Դուրյանը։
Փոքր դուստրը ՀՕՖ–ում է եղել. ինչո՞ւ են բռնության ենթարկված երեխաները մնացել ընտանիքում
Հիշեցնենք` օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աղջկան ծեծում է 34-ամյա Աննա Արևշատյանը։ Դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Նա արդեն ձերբակալվել է։
Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից
Լրահոս
0