https://arm.sputniknews.ru/20230818/eatm-um-kparzecvi-degheri-grancumy-64656171.html
ԵԱՏՄ-ում կպարզեցվի դեղերի գրանցումը
ԵԱՏՄ-ում կպարզեցվի դեղերի գրանցումը
Sputnik Արմենիա
ԵՏՀ խորհրդի որոշման նախագիծը կքննարկվի 2023 թվականի IV եռամսյակում՝ կոլեգիայի նիստում։ 18.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-18T10:53+0400
2023-08-18T10:53+0400
2023-08-21T10:54+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
դեղ
դեղատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/19/25889871_0:83:1800:1096_1920x0_80_0_0_91440485dd740b1f9da8c76490a186f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ երկրների փորձագետներն աշխատում են դեղերի գրանցման պարզեցման ուղղությամբ։ Տեղեկությունն հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:Հարցը քննարկվել է դեղերի հանձնաժողովի պրոֆիլային փորձագիտական կոմիտեի հերթական նիստում, որը նախագահում էր տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն:Նախատեսվում են փոփոխություններ բժշկական օգտագործման համար դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում՝ դեղերի անժամկետ գրանցման վկայականների տրամադրման վերաբերյալ դրույթների ճշգրտում, ԵԱՏՄ շուկայում արդեն շրջանառվող դեղերի նկատմամբ գրանցման դոսյեի կազմում ներկայացվող փաստաթղթերի ծավալի պահանջների ճշգրտում: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը կկայանա ՀայաստանումԱյդ հարցի վերաբերյալ ԵՏՀ խորհրդի որոշման նախագիծը կքննարկվի 2023 թվականի IV եռամսյակում՝ կոլեգիայի նիստում։Բացի փաստաթղթի նշված նախագծից, փորձագետները հավանություն են տվել ԵՏՀ կոլեգիայի «Նախակլինիկական (ոչ կլինիկական) հետազոտությունների անցկացման ժամանակ լաբորատոր (փորձարարական) կենդանիների հետ աշխատանքի ղեկավարման մասին» հանձնարարականի նախագծին, ինչպես նաև արդիականացրել են ԵԱՏՄ շրջանակում դեղամիջոցների շրջանառության կարգավորման ընդհանուր մոտեցումների ձևավորման հարցերով աշխատանքային խմբի կազմը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/19/25889871_116:0:1685:1177_1920x0_80_0_0_5fd7e35fd6220011f24b4d17cf484a9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, դեղ, դեղատուն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, դեղ, դեղատուն
ԵԱՏՄ-ում կպարզեցվի դեղերի գրանցումը
10:53 18.08.2023 (Թարմացված է: 10:54 21.08.2023) ԵՏՀ խորհրդի որոշման նախագիծը կքննարկվի 2023 թվականի IV եռամսյակում՝ կոլեգիայի նիստում։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ երկրների փորձագետներն աշխատում են դեղերի գրանցման պարզեցման ուղղությամբ։ Տեղեկությունն հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Հարցը քննարկվել է դեղերի հանձնաժողովի պրոֆիլային փորձագիտական կոմիտեի հերթական նիստում, որը նախագահում էր տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն:
Նախատեսվում են փոփոխություններ բժշկական օգտագործման համար դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում՝ դեղերի անժամկետ գրանցման վկայականների տրամադրման վերաբերյալ դրույթների ճշգրտում, ԵԱՏՄ շուկայում արդեն շրջանառվող դեղերի նկատմամբ գրանցման դոսյեի կազմում ներկայացվող փաստաթղթերի ծավալի պահանջների ճշգրտում:
Այդ հարցի վերաբերյալ ԵՏՀ խորհրդի որոշման նախագիծը կքննարկվի 2023 թվականի IV եռամսյակում՝ կոլեգիայի նիստում։
Բացի փաստաթղթի նշված նախագծից, փորձագետները հավանություն են տվել ԵՏՀ կոլեգիայի «Նախակլինիկական (ոչ կլինիկական) հետազոտությունների անցկացման ժամանակ լաբորատոր (փորձարարական) կենդանիների հետ աշխատանքի ղեկավարման մասին» հանձնարարականի նախագծին, ինչպես նաև արդիականացրել են ԵԱՏՄ շրջանակում դեղամիջոցների շրջանառության կարգավորման ընդհանուր մոտեցումների ձևավորման հարցերով աշխատանքային խմբի կազմը: