00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դոն Պիպոյի» մերձավորներից մեկին մեղադրանք է առաջադրվել

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
Բաժանորդագրվել
Նրանք հիմնել են իբրև թե պահնորդական ընկերություն` հակառակորդներին պատժելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանի ստեղծած հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու գործով մասնակիցներից մեկի մասով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Դոն Պիպոն» և իր կնոջ բարեկամ Կ.Ղ.-ն Վաղարշապատում անօրինական ազդեցության ոլորտը կարգավորելու հարցերը պարզաբանելու, իրենց հակառակորդ համարվող տարբեր անձանց, նրանց համախոհների ու մտերմների հանցավոր ակտիվությունը չեզոքացնելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն։ Դրա կազմում հավաքագրել են բազմաթիվ մտերիմների, այդ թվում «Գոջու տղա Գուգո» մականվամբ հայտնի Գ.Ա.-ին և այլ անձանց: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով Արթուր Ասատրյանն ու Կ.Ղ.-ն վերջինիս անվամբ հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող «Իմպերիա սեքյուրիթի» ՍՊԸ և տարբեր անձանց՝ հատկապես մարզիկների, առաջարկել աշխատանքի անցնել այնտեղ՝ իբրև պահնորդներ: Ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ։
«Դոն Պիպոյի» նկատմամբ հետախուզում է հայտարարվել
2021թ. մարտ ամսին «Դոն Պիպոյի» և հակառակորդ համարվող անձանց հարաբերությունները սրվել են։ Նրանց հրապարակայնորեն պատժելու և վրեժխնդիր լինելու մոլուցքով, մարտի 14-ին «Դոն Պիպոն» հանցավոր կազմակերպության անդամներին հանձնարարել է հավաքվել Վաղարշապատի Նալբանդյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում:
«Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հիշյալ համալիր են ժամանել նաև հակառակորդ խմբավորման անդամներն ու կողմնակիցները՝ 4 տասնյակից ավելի անձինք, ապօրինի կերպով ձեռք բերած զենքերով: Վերը նշված երկու խմբավորումների կազմում ընդգրկված անձինք, իրենց անձի և խմբավորման առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, 2-3 րոպե տևողությամբ խաթարել են Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի երթևեկությունը, աղմկել են, հայհոյել և փոխադարձ կռվի են բռնվել միմյանց հետ,որի ընթացքում առնվազն երեք՝ 9մմ /9x19/, 9մմ /9x18/ և 5,6x15մմ տրամաչափի ակոսափող հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ»,– ներկայացնում է ՔԿ–ն:
Այս ամենի հետևանքով «Դոն Պիպոյի» կողմնակիցներից մեկը վնասվածք է ստացել գլխի հատվածում: Այդ ընթացքում հակառակորդ խմբավորման անդամները ծեծի են ենթարկել Կ.Ղ.-ին՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: «Գոջու տղա Գուգոն» իր մոտ եղած «Վինչեստր» տեսակի զենքով կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ:
Այս ամենի հետևանքով տագնապային իրավիճակում են հայտնվել դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող հասարակական օբյեկտների աշխատակիցները, բնակելի տների և բազմաբնակարան շենքերի բնակիչները, փողոցի պատահական անցորդները: Նշված գործողություններից հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գոջու տղա Գուգոյին» մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասով և 319-րդ հոդվածի (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) 1-ին մասով:
Վերջինիս վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Լրահոս
0