https://arm.sputniknews.ru/20230818/anchapahas-erekhajin-tsetsats-kiny-dzerbakalvel-e-qk-64600435.html
Անչափահաս երեխային ծեծած ու նվաստացրած կինը ձերբակալվել է. ՔԿ
Անչափահաս երեխային ծեծած ու նվաստացրած կինը ձերբակալվել է. ՔԿ
Sputnik Արմենիա
Քրեական վարույթ է նախաձեռնվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։ 18.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-18T17:47+0400
2023-08-18T17:47+0400
2023-08-18T18:03+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
երեխա
ծեծ
քննչական կոմիտե
գավառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/12/64594616_0:0:2560:1440_1920x0_80_0_0_a91b3937d576755953830f5dd0a1fb6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն կատարած Աննա Արևշատյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը:ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով` անչափահասի նկատմամբ առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, 18 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը։Փոքր դուստրը ՀՕՖ–ում է եղել. ինչո՞ւ են բռնության ենթարկված երեխաները մնացել ընտանիքումՆախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ՀՀ քննչական կոմիտեն նշում է, որ առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի։Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից
գավառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/12/64594616_320:0:2240:1440_1920x0_80_0_0_7c261f59f5b4c18a98195ba8819f086a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, երեխա, ծեծ, քննչական կոմիտե, գավառ
հայաստան, հհ քննչական կոմիտե, երեխա, ծեծ, քննչական կոմիտե, գավառ
Անչափահաս երեխային ծեծած ու նվաստացրած կինը ձերբակալվել է. ՔԿ
17:47 18.08.2023 (Թարմացված է: 18:03 18.08.2023) Քրեական վարույթ է նախաձեռնվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն կատարած Աննա Արևշատյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը:
«Կինը՝ Ա․Ա․-ն, հանցագործություն-հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով` անչափահասի նկատմամբ առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, 18 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն նշում է, որ առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի։