https://arm.sputniknews.ru/20230818/adrbejanum-kalanavvorel-en-gerevarvats-haj-pahestazvorajin-gagik-voskanjanin-64605199.html
Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
Sputnik Արմենիա
Գագիկ Ոսկանյանին կալանավորել են։ 18.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-18T19:04+0400
2023-08-18T19:04+0400
2023-08-18T19:09+0400
կալանք
ադրբեջան
պահեստազոր
զինծառայող
հայ
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/10/64496401_0:0:889:500_1920x0_80_0_0_d10a5062e6214f3921796df7617b1d13.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, գրում է Sputnik Ադրբեջանը։ Նրանք մեղավոր են ճանաչել մի քանի հոդվածներով, այդ թվում` ահաբեկչություն, մաքսանենգություն և սահման հատելը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։Ոսկանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը առիթը բաց չթողեց հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորայինի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/10/64496401_0:0:889:667_1920x0_80_0_0_061f9f8ee39825a9611c9f7052a18044.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, ադրբեջան, պահեստազոր, զինծառայող, հայ, մեղադրանք
կալանք, ադրբեջան, պահեստազոր, զինծառայող, հայ, մեղադրանք
Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
19:04 18.08.2023 (Թարմացված է: 19:09 18.08.2023) Գագիկ Ոսկանյանին կալանավորել են։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, գրում է Sputnik Ադրբեջանը։
Նրանք մեղավոր են ճանաչել մի քանի հոդվածներով, այդ թվում` ահաբեկչություն, մաքսանենգություն և սահման հատելը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ոսկանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
Հիշեցնենք`
ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը առիթը բաց չթողեց հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը
ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: