https://arm.sputniknews.ru/20230817/vagif-khachatrjani-masin-adrbejani-taratsats-teghekutjuny-irakan-che-hh-mipi-tvjalnery-64528422.html
Վագիֆ Խաչատրյանի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը իրական չէ. ՀՀ ՄԻՊ–ի տվյալները
Վագիֆ Խաչատրյանի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը իրական չէ. ՀՀ ՄԻՊ–ի տվյալները
Sputnik Արմենիա
Տեղեկացվում է, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված ամբողջական տեղեկատվությունն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին: 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T09:53+0400
2023-08-17T09:53+0400
2023-08-17T09:55+0400
հհ միպ
վագիֆ խաչատրյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64051841_0:0:845:475_1920x0_80_0_0_c008f055061c66912e72a0660b15bd78.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրել և ներկայացրել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը։Նշվում է, որ այս տեղեկությունը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ընտանիքի անդամների վկայություններով:Ընդգծվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված և հաստատված տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ հետախուզման վերաբերյալ տվյալ։Ի դեպ, Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիա տիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության և թշնամանքի քարոզը՝ ուղղված նաև Վագիֆ Խաչատրյանի և նրա հարազատների նկատմամբ: Ընդ որում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, ԶԼՄ–ները և պաշտոնատար անձինք Վագիֆ Խաչատրյանին պիտակավորել են որպես հանցագործ:«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել»,–ասված է հայտարարության մեջ։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված ամբողջական տեղեկատվությունն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին:Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64051841_67:0:728:496_1920x0_80_0_0_2aade2388642453962904a76bff82dc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, վագիֆ խաչատրյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ
հհ միպ, վագիֆ խաչատրյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ
Վագիֆ Խաչատրյանի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը իրական չէ. ՀՀ ՄԻՊ–ի տվյալները
09:53 17.08.2023 (Թարմացված է: 09:55 17.08.2023) Տեղեկացվում է, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված ամբողջական տեղեկատվությունն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրել և ներկայացրել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը։
Նշվում է, որ այս տեղեկությունը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ընտանիքի անդամների վկայություններով:
«Այդ համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ»,–նշված է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված և հաստատված տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ հետախուզման վերաբերյալ տվյալ։
Ի դեպ, Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիա տիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության և թշնամանքի քարոզը՝ ուղղված նաև Վագիֆ Խաչատրյանի և նրա հարազատների նկատմամբ: Ընդ որում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, ԶԼՄ–ները և պաշտոնատար անձինք Վագիֆ Խաչատրյանին պիտակավորել են որպես հանցագործ:
«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել»,–ասված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված ամբողջական տեղեկատվությունն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին:
Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին`
Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։