00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան 99 տարով վարձակալել է Լիբիայի Հոմս նավահանգիստը. այնտեղ ռազմաբազա կտեղակայվի

© Photo : Public domainԳադամեսը Լիբիայում
Գադամեսը Լիբիայում - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Գադամեսը Լիբիայում
Բաժանորդագրվել
Ռազմաբազայում, որը կստեղծվի այդ տարածաշրջանում, նախատեսվում է տեղակայել թուրքական մարտական անօդաչուներ և ՀՕՊ համակարգեր։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Թուրքիան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ ռազմաբազա է տեղակայելու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով TGRT հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի աղբյուրը պնդում է, որ այդ քայլը կօգնի ամրապնդել Թուրքիայի ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, ուժեղացնել վերահսկողությունը թուրքական տարածքային ջրերի նկատմամբ և ապահովել առևտրային նավերի անվտանգությունը։
Առկա տեղեկությունների համաձայն` ռազմաբազայում, որը կստեղծվի այդ տարածաշրջանում, թուրքական մարտական անօդաչուներ և ՀՕՊ համակարգեր է նախատեսվում տեղակայել։
2019 թվականի նոյեմբերին Լիբիայի Ազգային միասնության կառավարությունն ու Թուրքիայի իշխանությունները հուշագիր ստորագրեցին երկու երկրների միջև ծովային գոտիների սահմանագծման վերաբերյալ փոխըմբռնման մասին։ Նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին Ազգային միասնության կառավարությունը Թուրքիայի հետ երկու նոր հուշագիր ստորագրեց նավթագազային հատվածում փոխըմբռնման մասին։ Փաստաթղթերից մեկը վերաբերում է այդ թվում համատեղ երկրախուզական աշխատանքների իրականացմանը։
Լիբիայի ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) ղեկավար Ակիլա Սալեհը նույն օրը անվավեր ճանաչեց ստորագրած փաստաթղթերը և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղերձ հղեց` խնդրելով չճանաչել Ազգային միասնության կառավարության և Անկարայի միջև փոխըմբռնման այդ հուշագրերը։ Համաձայնագրին դեմ հանդես եկան Եգիպտոսն ու Հունաստանը։
Ներկայումս Լիբիայում փաստացի նախարարների երկու կաբինետ գոյություն ունի` երկրի արևելքում Ֆատհա Բաշագայի գլխավորությամբ, որին աջակցում է խորհրդարանը, և Ազգային միասնության կառավարությունը` Տրիպոլիում նստավայրով։ Նախորդ տարվա հունիսի 22-ին ավարտվեց ժնևյան պայմանավորվածությունների համաձայն անցումային շրջանի ժամկետը, որի ավարտին Լիբիայում պետք է ընտրված նախագահ և խորհրդարան հայտնվեր։ Սակայն 2021 թվականի դեկտեմբերին նախանշված ընտրությունները չեղարկվեցին, և մինչև օրս դրանց անցկացման ամսաթիվը հայտնի չէ։
Լրահոս
0