https://arm.sputniknews.ru/20230817/svovy-ceghaspanutjan-antesaneli-zenqn-e-mirzvojani-elujty-maki-akh-nistum-64526230.html
Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է. Միրզոյանի ելույթը ՄԱԿ–ի ԱԽ նիստում
Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է. Միրզոյանի ելույթը ՄԱԿ–ի ԱԽ նիստում
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանի խոսքով` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հիմա, քանի դեռ բացասական հետևանքները չեն հանգեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման։ 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T00:53+0400
2023-08-17T00:53+0400
2023-08-17T01:08+0400
հայաստան
արարատ միրզոյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լաչինի միջանցք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64524837_0:1:1522:857_1920x0_80_0_0_3c4175e9e0b62f43b380a4ba64a118bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի խնդրանով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կոչ արեց միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջումը կանխելու համար: Նա սովն անվանեց ցեղասպանության անտեսանելի զենք` նշելով, որ այդ սպառնալիքն այսօր կախված է Լեռնային Ղարաբաղի վրա։Նա հիշեցրեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանը ջանք չի խնայել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար, սակայն ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից դուրս։Միրզոյանը մեջբերեց տարբեր երկրների, միջազգային կառույցների եզրակացությունները, նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ որոշումը։«Այս ողջ ընթացքում Ադրբեջանի ներգրավվածությունը կարելի է բնութագրել տարբեր կերպ, բայց ոչ բարեխիղճ։ ԱԽ-ում այս հարցի առաջին իսկ քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար և անգամ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը»,- հայտարարեց Միրզոյանը։Նա հիշեցրեց վերջին 8 ամիսներին Ադրբեջանի ներկայացրած անհիմն պատրվակները՝ Լաչինի միջանցքը փակված պահելու համար՝ սկզբում էկոկտիվիստներ, հետո զենքի տեղափոխման անհիմն մեղադրանքներ և այսպես շարունակ։Նա ընդգծեց` հայկական կողմն ակնկալում է, որ Անվտանգության խորհուրդը կդատապարտի քաղաքացիական անձանց նկատմամբ սովի կիրառումը, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, նաև կդատապարտի հումանիտար օգնության ապօրինի մերժումն ու ԼՂ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը։Միրզոյանի խոսքով` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հիմա, քանի դեռ բացասական հետևանքները չեն հանգեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման։«Նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս խորհրդի բուն պարտականությունն է։ Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի»,- շեշտեց նախարարը։Նա հիշեցրեց՝ ՄԱԿ–ի կարևորագույն սկզբունքներից մեկն է ոչ մեկին անուշադրության չմատնելը։ Նա ցույց տվեց արցախցի տարբեր երեխաների լուսանկարներ՝ նշելով, որ փոքրիկները դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64524837_190:0:1333:857_1920x0_80_0_0_456a2cf4a81488c2ae2f5deae9013d9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, ադրբեջան
հայաստան, արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, ադրբեջան
Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է. Միրզոյանի ելույթը ՄԱԿ–ի ԱԽ նիստում
00:53 17.08.2023 (Թարմացված է: 01:08 17.08.2023) Արարատ Միրզոյանի խոսքով` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հիմա, քանի դեռ բացասական հետևանքները չեն հանգեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի խնդրանով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կոչ արեց միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջումը կանխելու համար: Նա սովն անվանեց ցեղասպանության անտեսանելի զենք` նշելով, որ այդ սպառնալիքն այսօր կախված է Լեռնային Ղարաբաղի վրա։
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սկսվում է մարդկության բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչմամբ՝ որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք: Անկախ իրենց բնակության վայրից՝ բոլոր մարդիկ օժտված են նույն իրավունքներով և արժանապատվությամբ, նրանց պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով և հոգատարությամբ նույնիսկ պատերազմի ժամանակ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է նման վերաբերմունքից՝ հայտնվելով լիակատար շրջափակման մեջ»,- ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանը ջանք չի խնայել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար, սակայն ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից դուրս։
Միրզոյանը մեջբերեց տարբեր երկրների, միջազգային կառույցների եզրակացությունները, նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ որոշումը։
«Այս ողջ ընթացքում Ադրբեջանի ներգրավվածությունը կարելի է բնութագրել տարբեր կերպ, բայց ոչ բարեխիղճ։ ԱԽ-ում այս հարցի առաջին իսկ քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար և անգամ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը»,- հայտարարեց Միրզոյանը։
Նա հիշեցրեց վերջին 8 ամիսներին Ադրբեջանի ներկայացրած անհիմն պատրվակները՝ Լաչինի միջանցքը փակված պահելու համար՝ սկզբում էկոկտիվիստներ, հետո զենքի տեղափոխման անհիմն մեղադրանքներ և այսպես շարունակ։
«Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ, և այն չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակում»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա ընդգծեց` հայկական կողմն ակնկալում է, որ Անվտանգության խորհուրդը կդատապարտի քաղաքացիական անձանց նկատմամբ սովի կիրառումը, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, նաև կդատապարտի հումանիտար օգնության ապօրինի մերժումն ու ԼՂ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը։
Միրզոյանի խոսքով` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հիմա, քանի դեռ բացասական հետևանքները չեն հանգեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման։
«Նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս խորհրդի բուն պարտականությունն է։ Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի»,- շեշտեց նախարարը։
Նա հիշեցրեց՝ ՄԱԿ–ի կարևորագույն սկզբունքներից մեկն է ոչ մեկին անուշադրության չմատնելը։ Նա ցույց տվեց արցախցի տարբեր երեխաների լուսանկարներ՝ նշելով, որ փոքրիկները դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով
40-ամյա տղամարդ է մահացել։