https://arm.sputniknews.ru/20230817/pashinjany-dzerqberum-e-hamarum-ajn-vor-mak-akhum-ardzanagrecin-lachini-mijancqy-pak-e-64534981.html
Փաշինյանը ձեռքբերում է համարում այն, որ ՄԱԿ ԱԽ–ում արձանագրեցին` Լաչինի միջանցքը փակ է
Փաշինյանը ձեռքբերում է համարում այն, որ ՄԱԿ ԱԽ–ում արձանագրեցին` Լաչինի միջանցքը փակ է
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ձեռքբերում է համարում նաև այն, որ ՄԱԿ–ի ԱԽ–ում տեղի ունեցած քննարկմանը հաստատվեց, որ ԼՂ–ու մ հումանիտար ճգնաժամ է։ 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T11:10+0400
2023-08-17T11:10+0400
2023-08-17T11:38+0400
նիկոլ փաշինյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անվտանգության խորհուրդ
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
հայաստան
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/14/63236535_0:88:1600:988_1920x0_80_0_0_85ce9306c4d5e54c0a48ba7c4dd8c70d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարում այն, որ ՄԱԿ անվտանգության խորհրդում գրեթե բոլոր երկրներն արձանագրեցին, որ Լաչինի միջանցքը փակ է։ Այս մասին նա ասաց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։Նշենք, որ երեկ Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ կարծիքներ հայտնեցի ԼՂ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարում նաև այն, որ ՄԱԿ–ի ԱԽ–ում տեղի ունեցած քննարկմանը երեկ հաստատվեց, որ ԼՂ–ու մ հումանիտար ճգնաժամ է և որ ԼՂ 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված է կասկածի տակ։«Ընդգծվեց, որ արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղափոխումը Ադրբեջանի կողմից չի կատարվել»,– ասաց նա ու հավելեց, որ այժմ կարող ենք արձանագրել, որ այս ամենը բարձրաձայնվել է։Վարչապետը հիշեցրեց, որ արդեն մի քանի շաբաթ է` տասնյակ բեռնատարներ ՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մնում են Լաչինի միջանցքի մուտքի մոտ։Ըստ նրա` հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է, իսկ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիները հայտնվում են Ադրբեջանի կրակահերթի տակ, որ բերքահավաք չկարողանան իրականացնել։Վարչապետը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Լաչինի միջանցքի բացումն է ու Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմների շրջանակներում։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/14/63236535_138:0:1559:1066_1920x0_80_0_0_9f3557ffb4ae0d9b6aa0851031c3314f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, ադրբեջան
նիկոլ փաշինյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, ադրբեջան
Փաշինյանը ձեռքբերում է համարում այն, որ ՄԱԿ ԱԽ–ում արձանագրեցին` Լաչինի միջանցքը փակ է
11:10 17.08.2023 (Թարմացված է: 11:38 17.08.2023) ՀՀ վարչապետը ձեռքբերում է համարում նաև այն, որ ՄԱԿ–ի ԱԽ–ում տեղի ունեցած քննարկմանը հաստատվեց, որ ԼՂ–ու մ հումանիտար ճգնաժամ է։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարում այն, որ ՄԱԿ անվտանգության խորհրդում գրեթե բոլոր երկրներն արձանագրեցին, որ Լաչինի միջանցքը փակ է։ Այս մասին նա ասաց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նշենք, որ երեկ Նյու Յորքում
կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ կարծիքներ հայտնեցի ԼՂ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը դա կարող է տարօրինակ թվալ, որ ես սա արձանագրում եմ որպես ԱԽ –ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը անընդհատ պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարում նաև այն, որ ՄԱԿ–ի ԱԽ–ում տեղի ունեցած քննարկմանը երեկ հաստատվեց, որ ԼՂ–ու մ հումանիտար ճգնաժամ է և որ ԼՂ 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված է կասկածի տակ։
«Ընդգծվեց, որ արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղափոխումը Ադրբեջանի կողմից չի կատարվել»,– ասաց նա ու հավելեց, որ այժմ կարող ենք արձանագրել, որ այս ամենը բարձրաձայնվել է։
Վարչապետը հիշեցրեց, որ արդեն մի քանի շաբաթ է` տասնյակ բեռնատարներ ՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մնում են Լաչինի միջանցքի մուտքի մոտ։
Ըստ նրա` հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է, իսկ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիները հայտնվում են Ադրբեջանի կրակահերթի տակ, որ բերքահավաք չկարողանան իրականացնել։
«Ադրբեջանը մի կողմից արգելափակել է ՀՀ կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը, մյուս կողմից չի թողնում, որ բնակիչները հացահատիկը հավաքեն ալյուր ունենալու համար։ Սա ևս մեկ փաստ է, որ հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության մատնելու միջոցով ենթարկում է ցեղասպանության, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը պետք է դիտարկվի ցեղասպանության կանխարգելմանը ուղղված քայլ»,– ասաց նա։
Վարչապետը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Լաչինի միջանցքի բացումն է ու Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմների շրջանակներում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով
40-ամյա տղամարդ է մահացել։