00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարդասիրություն»` կարգավիճակի փոխարեն. ինչպես և ինչու ՄԱԿ-ի ԱԽ-ն փոխեց ԼՂ հարցի էությունը

© Photo : ScreenshotԱրարատ Միրզոյանը ՄԱԿ–ում
Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ում - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո աշխարհը հակամարտությունը դիտարկում է որպես զուտ Ադրբեջանի ներքին խնդիր:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը բեկումնային չդարձավ։ Բացի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին հերթապահ արտահայտություններից, բնակչության համար պարենի և դեղորայքի անարգել հասանելիությունն ապահովելու կոչերից, հանրությունը ոչինչ չլսեց։ Դրա հետ մեկտեղ, փորձագետների կարծիքով, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում արցախյան հակամարտության էության նեղացման և աղավաղման վտանգավոր միտումը։
Քաղաքագետ-միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով` հայկական կողմը փորձ արեց Արցախում ստեղծված աղետալի վիճակը ներկայացնելու որպես ցեղասպանության սպառնալիք։ Բայց ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ միջազգային հանրությունը հարցը ընկալում է բացառապես հումանիտար, այլ ոչ թե քաղաքական տեսանկյունից։
«Հարցը դիտվում է զուտ որպես Ադրբեջանի ներքին գործ, իսկ այս պարագայում միջազգային հանրությունը հարցի լուծումն էլ այդ տրամաբանության ներքո է առաջարկելու։ Այսինքն` այս դեպքում կոնկրետ պատրաստ կլինի ընդունելու Աղդամ–Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռնափոխադրումներ իրականացնելը` որպես խնդրի լուծման, իրավիճակի թեթևացման քայլ, որովհետև գլխավոր շեշտադրումը աղետալի հումանիտար իրավիճակի վրա է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Սողոմոնյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ամբողջ նիստի ընթացքում բազմիցս խոսվեց տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, սակայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքին անդրադարձ չեղավ, ինչ արվում էր նախկինում։
Նրա խոսքով` գլխավոր հարցը կարգավիճակն էր` ամենասկզբունքայինը, որի շուրջ կողմերը համաձայնության չէին գալիս, հիմա, երբ ՀՀ–ն այս հարցում իր համաձայնությունը տվել է` նշաձողն իջեցրել է, միջնորդ կողմերի համար մնում է ավելի շատ տակտիկական հարցերի շուրջ համաձայնության գալը։
Ըստ նրա` ՄԱԿ–ի ԱԽ նիստում կային անդամներ, որոնք ավելի հասցեական գնահատական էին տալիս, ինչպես օրինակ, Ֆրանսիան էր, կային մասնակիցներ, որոնց հետ Ադրբեջանը շատ լավ աշխատել էր, և նրանք միանշանակ ադրբեջանամետ գնահատականներ հնչեցրին, օրինակ, Ալբանիան, մյուսները` որպես կանոն, չեզոք դիրքորոշում էին արտահայտում։
Շատ հնչեցին կողմերին ուղղված կոչեր։ Քաղաքագետը նկատում է` տպավորություն էր, թե հումանիտար աղետի ստեղծման պատճառ դիտվում է ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական կողմը։
Արցախում ստեղծված իրավիճակը քաղաքական պրիզմայից չի դիտվում, որովհետև հարցն արտահայտող հիմնական կողմը` Հայաստանի Հանրապետությունն` ի դեմս այսօրվա գործող ղեկավարության, այն այդպես չի էլ ներկայացնում միջազգային հանրության առաջ։
Ըստ նրա` այս իշխանություններից չենք կարող մեծ բաներ ակնկալել, քանի որ վարվող քաղաքականությունը հիմնովին այլ է։ Այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ֆիքսվեց` միջանցքը փակ է, շոշափելի արդյունքներ չի տալու. որևիցե բանաձև, պարտադրող որոշում, սանկցիա չկիրառվեց։
«1990 թվականին Իրաքի կողմից Քուվեյթի բռնազավթման հանգամանքը ԱԽ–ն ոչ միայն դատապարտեց, այլև սանկցիաներ սահմանեց, էմբարգո մտցրեց, միջազգային պատժիչ գործիքակազմ կիրառեց և այլն։ Ճնշման մեխանիզմները շատ տեսանելի էին, իսկ երեկվա նիստում կոչերի մակարդակից այն կողմ չանցնող ձևակերպումներ էին, որևէ շոշափելի բան չենք կարող ակնկալել»,– նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով` միակ դրական արդյունքը, որ կարող ենք հետագայում ունենալ` եթե ՀՀ իշխանությունները փոխեն իրենց վերաբերմունքը հարցի առնչությամբ, կարող են նաև ՄԱԿ–ի ԱԽ–ում հնչած ելույթներն օգտագործել որպես փաստարկներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ մենք երեկ հերթական անգամ տեսանք միջազգային հանրություն կոչվող «ամորֆ գոյացության» դիրքորոշումը` ճառեր, և ոչ գործ։ Ըստ նրա` չէր էլ արվելու, որովհետև Հայաստանը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով, պատային իրավիճակ է ստեղծել։ Հույս ունենալ, թե միջազգային հանրությունը դատապարտելու էր կամ կոնտինգենտ էր ուղարկելու ուժով միջանցքը բացելու, պետք չէր, ամեն ինչ ժանրի շրջանակներում էր։
«Ադրբեջանական կողմի հիմնական փաստարկը, որի հետ, ըստ էության, բոլորն էլ համաձայնեցին, այն էր, որ Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, հետևաբար իմ երկրի ներքին օրենսդրության համաձայն կարող եմ բացել, կարող եմ չբացել սահմանը, և ոչ ոք ինձնից չի կարող հակառակը պահանջել»,– ասաց Բալասանյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ նիստի արդյունքում որևէ բանաձև չընդունվեց, պատժամիջոց չսահմանվեց անգամ այն բանից հետո, երբ Ֆրանսիան մատնանշեց, որ Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, քաղաքագետը նշեց` սա կարող է նոր պատերազմի պատճառ դառնալը։ Այս ամենն արձակում է Ադրբեջանի ձեռքերը, որ ինքը կարող է ամեն ինչ անել և որևէ պատասխանատվության չենթարկվել։
Թե ի՞նչ սպասելիքով կամ ինչի՞ համար էր Հայաստանը ՄԱԿ–ի Անվտանգություն խորհուրդ դիմել, Բալասանյանը կարծիք հայտնեց` միգուցե կային որոշ գաղտնի պայմանավորվածություններ հայաստանյան որոշ շրջանակների և Ադրբեջանի միջև` ևս մեկ անգամ ամրագրել, որ Ադրբեջանն իրավունք ունի չբացելու միջանցքը։
Ըստ քաղաքագետի` մեկ դրական արձանագրում, այնուամենայնիվ, կար. բոլոր մասնակիցները նշում էին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներից դուրս գալու իրավունք չունի, պետք է այդ տրամաբանությանը հավատարիմ մնալ, իսկ այդ արձանագրություններում Աղդամի մասին խոսք չկա։
Նշենք, որ երեկ Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ կարծիքներ հայտնեցի ԼՂ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Փաշինյանը ձեռքբերում է համարում այն, որ ՄԱԿ ԱԽ–ում արձանագրեցին` Լաչինի միջանցքը փակ է
Լրահոս
0