https://arm.sputniknews.ru/20230817/lachini-mijancqy-petq-e-anhapagh-verabacvi-niderlandneri-artgvortsnakharar-64561153.html
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի․ Նիդեռլանդների արտգործնախարար
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի․ Նիդեռլանդների արտգործնախարար
Sputnik Արմենիա
Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հարցով դիմել էին երկրի վարչապետին ու արտգործնախարարին։ 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T19:19+0400
2023-08-17T19:19+0400
2023-08-17T19:21+0400
նիդեռլանդներ
լաչինի միջանցք
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64560935_0:99:1600:999_1920x0_80_0_0_7fb62f0233fcc9818656ffa3632d161f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Նիդեռլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում (նախկին Twitter) գրել է Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրան։Երեկ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով դիմել են երկրի վարչապետ Մարկ Լյուտեին և արտգործնախարար Վոպկե Հուկստրային։ Խորհրդարանականները պահանջել են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան:«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար լուրջ իրավիճակով»,- գրել է Հուկստրան։Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման։«Նիդեռլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
նիդեռլանդներ
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64560935_0:0:1424:1067_1920x0_80_0_0_82d07c7fc9edab9aafda99f58ca7196c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիդեռլանդներ, լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան
նիդեռլանդներ, լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի․ Նիդեռլանդների արտգործնախարար
19:19 17.08.2023 (Թարմացված է: 19:21 17.08.2023) Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հարցով դիմել էին երկրի վարչապետին ու արտգործնախարարին։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Նիդեռլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Եվրամիության երեկվա հայտարարությանը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում (նախկին Twitter) գրել է
Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրան։
Երեկ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը
հայտնել էր, որ Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով դիմել են երկրի վարչապետ Մարկ Լյուտեին և արտգործնախարար Վոպկե Հուկստրային։ Խորհրդարանականները պահանջել են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան:
«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար լուրջ իրավիճակով»,- գրել է Հուկստրան։
Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման։
«Նիդեռլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով
40-ամյա տղամարդ է մահացել։