https://arm.sputniknews.ru/20230817/jranjatumneri-vorvosh-depqerum-operatvory-stanum-e-avtvomat-tuganq-hvogut-sparvoghi-htskh-64540803.html
Ջրանջատումների որոշ դեպքերում օպերատորը ստանում է ավտոմատ տուգանք` հոգուտ սպառողի. ՀԾԿՀ
Ջրանջատումների որոշ դեպքերում օպերատորը ստանում է ավտոմատ տուգանք` հոգուտ սպառողի. ՀԾԿՀ
Sputnik Արմենիա
ՀԾԿՀ –ում այս պահին բազմաթիվ բողոք–դիմումներ կան քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը։ 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T12:50+0400
2023-08-17T12:50+0400
2023-08-17T12:50+0400
«վեոլիա ջուր» ընկերություն
ջուր
երևան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
գարեգին բաղրամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34266620_0:142:1600:1042_1920x0_80_0_0_1d6e34a236a3932c705fca467ceb53bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Եթե հանրապետությունում ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով վերջին շրջանում հաճախակի դարձած ջրանջատումների մասին հարցին։Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ կա նաև տուգանքների այլ ձև, երբ հանձնաժողովը վարույթ է իրականացնում ու տուգանքներն այդ դեպքում փոխանցվում է պետական բյուջե։Նա նշեց, որ այս պահին բազմաթիվ բողոք–դիմումներ կան իրենց մոտ քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց հավելեց, որ դա սեզոնային է ու ամեն ամառ էլ լինում է։Բաղրամյանը նշեց նաև, որ ջրի որակի հետ կապված վարույթ իրականացնելու հնարավորություն ՀԾԿՀ–ն չունի։Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ջրանջատումները հատկապես ցերեկվա ժամերին։ Սա հանրության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանն այս օրերին հասնում է +40–ի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34266620_76:0:1523:1085_1920x0_80_0_0_0dff5a2319696a9966b9de0b2a2cc858.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«վեոլիա ջուր» ընկերություն, ջուր, երևան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), գարեգին բաղրամյան
«վեոլիա ջուր» ընկերություն, ջուր, երևան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), գարեգին բաղրամյան
Ջրանջատումների որոշ դեպքերում օպերատորը ստանում է ավտոմատ տուգանք` հոգուտ սպառողի. ՀԾԿՀ
ՀԾԿՀ –ում այս պահին բազմաթիվ բողոք–դիմումներ կան քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Եթե հանրապետությունում ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով վերջին շրջանում հաճախակի դարձած ջրանջատումների մասին հարցին։
«Այս դեպքում մենք երկարաժամկետ վարույթ չենք իրականացնում, ավտոմատ տուգանքները փոխանցվում են սպառողի հաշիվներին»,– ասաց նա։
Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ կա նաև տուգանքների այլ ձև, երբ հանձնաժողովը վարույթ է իրականացնում ու տուգանքներն այդ դեպքում փոխանցվում է պետական բյուջե։
Նա նշեց, որ այս պահին բազմաթիվ բողոք–դիմումներ կան իրենց մոտ քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց հավելեց, որ դա սեզոնային է ու ամեն ամառ էլ լինում է։
Բաղրամյանը նշեց նաև, որ ջրի որակի հետ կապված վարույթ իրականացնելու հնարավորություն ՀԾԿՀ–ն չունի։
Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ջրանջատումները հատկապես ցերեկվա ժամերին։ Սա հանրության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանն այս օրերին հասնում է +40–ի։