https://arm.sputniknews.ru/20230817/hajastanum-hajtnvats-1-tvonna-kvokaini-gvortsvov-vor-erkrnerin-e-dimel-aats-n-zhvoghvovurd-64527878.html
Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ո՞ր երկրներին է դիմել ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»
Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ո՞ր երկրներին է դիմել ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T09:29+0400
2023-08-17T09:29+0400
2023-08-17T09:29+0400
կոկաին
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
վրաստանի հանրապետություն
իտալիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/11/59728704_0:84:1600:984_1920x0_80_0_0_601b07274ab4d6e97d5af58ee005b860.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ՀՀ ԱԱԾ–ն դիմել է Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության իրավապահներին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն մի շարք եվրոպական երկրներ նամակներ է ուղարկվել և կոնկրետ հարցադրումներ արվել:Իսկ ինչո՞ւ կոնկրետ այս երկրների իրավապահներին:Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։ԱԱԾ-ն էլ հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկային ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներովч «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։
վրաստանի հանրապետություն
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/11/59728704_89:0:1512:1067_1920x0_80_0_0_891a9641e663d8b01a2eeb408bd894d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոկաին, հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, վրաստանի հանրապետություն, իտալիա
կոկաին, հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, վրաստանի հանրապետություն, իտալիա
Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ո՞ր երկրներին է դիմել ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»
Այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները,
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ՀՀ ԱԱԾ–ն դիմել է Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության իրավապահներին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն մի շարք եվրոպական երկրներ նամակներ է ուղարկվել և կոնկրետ հարցադրումներ արվել:
Իսկ ինչո՞ւ կոնկրետ այս երկրների իրավապահներին:
Բանն այն է, որ թմրամիջոցը Հայաստան էր ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով։
Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում
2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո
Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին
հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
ԱԱԾ-ն էլ հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկային ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներովч «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։