00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էջմիածնի փոխքաղաքապետը 1827թ. քաղաքի պաշարումը համեմատել է ԼՂ-ի ներկայիս շրջափակման հետ

© Sputnik / Asatur YesayantsԷջմիածնի առաջին փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը
Էջմիածնի առաջին փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը  - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Էջմիածնի առաջին փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը
Բաժանորդագրվել
Պետրոսյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ միասին կկարողանանք լուծել ԼՂ շրջափակման խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Էջմիածնի առաջին փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը 1827 թվականի Օշականի ճակատամարտից առաջ Էջմիածնի պաշարումը համեմատել է Ադրբեջանի կողմից ԼՂ–ի ներկայիս շրջափակման հետ։
Պետրոսյանը ելույթ է ունեցել Օշականի հերոսների հուշարձանի մոտ Հայաստանում ՌԴ դեսպանատան, Երևանում Ռուսական տան և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների համատեղ կազմակերպած հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Նա պատմել է, որ 1827 թվականի օգոստոսի սկզբին Էջմիածինը պաշարված էր։ Քաղաքին օգնության է հասել գեներալ Կրասովսկին իր զորքով։ Նրան են միացել հայ աշխարհազորայինները։
© Sputnik / Asatur YesayantsՕշականի հերոսամարտի հուշարձանը
Торжественное мероприятие по случаю 196-й годовщины Ошаканской битвы в память о русских воинах и армянских добровольцах у памятника Героям Ошакана (17 августа 2023). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Օշականի հերոսամարտի հուշարձանը
«Քաջաբար մարտնչելով Աբաս Միրզայի գլխավորած բազմահազարանոց իրանական բանակի դեմ` ջախջախիչ հաղթանակ են տարել։ Եվս մեկ անգամ կցանկանայի հարգանքի տուրք մատուցել այդ ճակատամարտում ընկած մեր հերոսներին», – ասաց Պետրոսյանը։
Բացի այդ, նա զուգահեռներ անցկացրեց ժամանակակից իրողությունների հետ` ուշադրություն հրավիրելով նրան, որ ԼՂ–ում 120-հազարանոց հայ բնակչությունը շրջափակման մեջ է։
«Նրանք պաշարման մեջ են, և դա նման է 1827 թվականի իրադարձություններին։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, 120-հազարանոց հայ բնակչության գլխին էթնիկ, մշակութային և կրոնական զտումների սպառնալիք է կախված։ Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն ստանձնել է այդ ժողովրդի անվտանգության երաշխավորի դերը։ Եվ ես հույս ունեմ, որ մենք` մեր դաշնակիցների հետ միասին, կկարողանանք լուծել այդ խնդիրը և ստիպել հանցավոր ադրբեջանական ռեժիմին կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները», – ասաց Պետրոսյանը։
1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ճակատամարտ պարսից գահաժառանգ Աբաս Միրզայի բանակի և ռուսական զորքերի միջև՝ Աֆանաս Կրասովսկու հրամանատարությամբ։ Ռուսական զորքերն օգնության էին շտապել պարսիկներով պաշարված Մայր աթոռ սուրբ Էջմիածնին։ Այդ ճակատամարտում պարսիկների կորուստները կազմել են 3000 սպանված և վիրավոր, ռուսական զորքերի կորուստները՝ 1150։
1834 թվականին Էջմիածնից ոչ հեռու տեղադրվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձանը։ Եփրեմ Ձորագեղցու և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ, ինժեներ Կոպանևսկու նախագծով կառուցված հուշարձանը պատրաստված է հայկական տուֆից։
Չմոռանանք պատմությունը. Սելեզնյովը` Օշականի մարտում հայ և ռուս զինվորների սխրանքների մասին
Լրահոս
0