00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չմոռանանք պատմությունը. Սելեզնյովը` Օշականի մարտում հայ և ռուս զինվորների սխրանքների մասին

© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին
 Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ  տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին
Բաժանորդագրվել
ՌԴ դեսպանատան ներկայացուցչի խոսքով` XIX դարի հայ և ռուս զինվորների փորձով է պետք երիտասարդությանը սովորեցնել իսկական քաջության և հերոսության հիմնարար սկզբունքները։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին։ Հայաստանում ՌԴ դեսպանատունը, Երևանում Ռուսական տան և Արմավիրի մարզպետարանի անձնակազմի հետ հանդիսավոր միջոցառում է անցկացրել «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ։
Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հիշեցրեց, որ իրենք հուշարձանի մոտ հավաքվում են ամեն տարի` հարգանքի տուրք մատուցելու ռուս զինվորների և սպաների ու հայ կամավորների հիշատակին, որոնք իրենց կյանքն են տվել հայ ժողովրդի ազատության և անկախության համար և կարողացել պահպանել երկրի սրբությունը` Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը։
© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին
Торжественное мероприятие по случаю 196-й годовщины Ошаканской битвы в память о русских воинах и армянских добровольцах у памятника Героям Ошакана (17 августа 2023). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին
«Այսօր հայտնի իրադարձությունների ֆոնին չի կարելի մոռանալ պատմության էջերը։ Կուզեի ընդգծել, որ Ռուսաստանն անկեղծորեն հավատում է Հայաստանի հետ բարեկամությանը։ Մեր ժողովուրդներին բազմադարյա մշակութաքաղաքակրթական կապեր են կապում, ինչպես նաև հոգևոր մտերմություն։ 1827 թվականի օգոստոսի 17-ը մեկընդմիշտ գրվեց մեր ժողովուրդների պատմական տարեգրության մեջ։ Հայ և ռուս զինվորները գերազանցող հակառակորդին կարողացան ապացուցել, որ միասին իրենք կարող են կանգուն մնալ և հաղթել նրան», – ասաց Սելեզնյովը։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը
Советник-посланник посольства РФ Максим Селезнев на торжественном мероприятии по случаю 196-й годовщины Ошаканской битвы в память о русских воинах и армянских добровольцах у памятника Героям Ошакана (17 августа 2023). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը
Նշեց` հայ և ռուս զինվորներն այն ժամանակ անցյալի ամենակարևոր դասը տվեցին։ Դիվանագետը հավելեց, որ կանցնեն տարիներ և հարյուրամյակներ, բայց Օշականի ճակատամարտի հերոսների անմար փառքը կմնա երկու ժողովուրդների հիշողության մեջ և օրինակ կծառայի ապագա սերունդների համար։
ՌԴ դեսպանատան ներկայացուցչի խոսքով` XIX դարի հայ և ռուս զինվորների փորձով է պետք երիտասարդությանը սովորեցնել իսկական քաջություն և հերոսություն։
Սելեզնյովը երկու երկրներին մաղթեց հնարավորինս արագ, միասնական ուժերով դուրս գալ ծանր այն փորձություններից, որոնց բախվել է։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն իր հերթին ասաց, որ այսօր երկու ժողովուրդների համար ծանր ժամանակներ են, սակայն ինքը հույս ունի, որ հնարավոր կլինի հաղթահարել ամեն բան։
© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին
Торжественное мероприятие по случаю 196-й годовщины Ошаканской битвы в память о русских воинах и армянских добровольцах у памятника Героям Ошакана (17 августа 2023). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին
«Ամեն տարի մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում մեր հերոսներին, որոնք կողք–կողքի կռվել և պաշտպանել են մեր երկիրը` պայմաններ ստեղծելով ապրելու և աշխատելու այս ազատ երկրում։ Մենք խոսում ենք սերունդների ժառանգորդականության մասին, երիտասարդ սերնդի հիշողության, այն մասին, թե ինչպես մեզ ծանոթացրեց ճակատագիրը, ինչպես էինք երկար ժամանակ ռուս ժողովրդի հետ արարում և մարտնչում», – ասաց Սահակյանը։
Օշականի հերոսամարտի հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհվեցին և ծաղկեպսակներ տեղադրվեցին։
© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին
Торжественное мероприятие по случаю 196-й годовщины Ошаканской битвы в память о русских воинах и армянских добровольцах у памятника Героям Ошакана (17 августа 2023). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի հերոսների հիշատակին
Նշենք, որ 1827 թվականի Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։
Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն վերանորոգվել ու վերաբացվել է։
Լրահոս
0