00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը հոգնել է. Ուկրաինային պարտության են պատրաստում

© AP Photo / Natacha PisarenkoՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Վլադիմիր Զելենսկի
Բաժանորդագրվել
Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ հաջորդ տարվա վերջին Կիևը կարող է զրկվել ԱՄՆ-ի ու ԵՄ–ի ռազմական աջակցությունից և ստիպված կլինի նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը` լրջորեն մտածելով ՌԴ–ի հետ բանակցելու մասին։ Ինչի՞ կհանգեցնի դա։

Միխայիլ Կատկով, ՌԻԱ Նովոստի

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոստովանել է, որ առաջիկա աշունը շատ ծանր է լինելու։ Նախարարը միաժամանակ համաձայնել է, որ վաղ թե ուշ բանակցություններ կսկսվեն: Ամենայն հավանականությամբ՝ միջնորդի օգնությամբ:
Կուլեբայի խոսքով՝ Ուկրաինայի դաշնակիցների շրջանում ավելի ու ավելի բարձր են հնչում Մոսկվայի հետ երկխոսության կոչերը, իսկ Գլոբալ հարավի ներկայացուցիչներին ոչ մի կերպ չի հաջողվում համոզել միանշանակ աջակցել Կիևին։
Արևմուտքին չհաջողվեց Գլոբալ հարավին իր կողմը թեքել նաև Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ չորս տասնյակ երկրներ քննարկում էին Մոսկվայի և Կիևի դիմակայությունը: Օլաֆ Շոլցը փորձեց այդ համաժողովը ներկայացնել որպես Ռուսաստանի վրա ճնշման միջոց, բայց պարզ է, որ Ուկրաինան չհասավ իր ուզածին։ Ընդ որում` Գերմանիայի կանցլերը հակամարտության դիվանագիտական կարգավորման հույս հայտնեց:
Հայտնի է, որ անցյալ տարվա աշնանը Ուկրաինայի իշխանությունն օրենսդրական մակարդակով արգելեց Մոսկվայի հետ ցանկացած քաղաքական շփում։ Բայց իրավիճակը փոխվում է։ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը երբեք չի պնդել, որ Կիևը կտրականապես հրաժարվի դրանից։
Փոխանակելով Ուկրաինայի հետ․ ԱՄՆ-ն ճանաչել է դաշնակիցների կորուստը ամբողջ աշխարհում
Իհարկե, Կիևը ցասումով մերժում է խաղաղության դիմաց տարածքներ փոխանակելու հնարավորությունը։ Կուլեբան հայտարարել է՝ նրանք, ովքեր դա առաջարկում են, միայն մտածում են սովորական բիզնեսն ավելի արագ վերսկսելու մասին։ Իսկ Ուկրաինային տարածքային ամբողջականության վերականգնում և անվտանգության երաշխիքներ են պետք։
Մոսկվան իր հերթին պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների, բայց «հաշվի առնելով իրողությունները»։

Փող չկա

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ոչ թե արագ և հաղթական էր, ինչպես խոստացել էր Զելենսկու թիմը, այլ դանդաղ և արյունալի։ Դա հիասթափեցրեց Արևմուտքին։ Այժմ Եվրամիությունում և ԱՄՆ-ում քննարկում են` արժե արդյոք շարունակել Ուկրաինային փողի ու զենքի մատակարարումը, եթե այնտեղ, միևնույնն է, չեն կարողանում ճիշտ տնօրինել ստացված ռեսուրսները։
Գերմանական «Bild»–ըզգուշացնում է` եթե Ուկրաինայի զինված ուժերը հաջողության չհասնեն, արդեն Ռուսաստանը հակահարձակման կանցնի։ Եվ դաշնակիցների մոտ հարց կառաջանա՝ գուցե ավելի լավ է դադարեցնե՞լ ռազմական գործողությունները։ «Die Welt» թերթը նույն տրամաբանությամբ է խոսում։
Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նույնպես ամեն ինչ հարթ չէ։ Սպիտակ տունը Կոնգրեսից 13 մլրդ դոլար է պահանջել Կիևին շտապ ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Գումարն անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը: Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականները տատանվում են: Մեծամասնությունը հակված է Դոնալդ Թրամփի տեսակետին, որը կոչ է անում ոչ թե ավելացնել, այլ կրճատել զենքի մատակարարումները, որպեսզի հակամարտությունը հնարավորինս արագ մարվի։
Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը գերազանցել է 160 մլրդ դոլարը. Շոյգու
Բացի այդ, ըստ CNN-ի, ամերիկացիների 55%-ը կարծում է, որ Կոնգրեսը պետք է մերժի Սպիտակ տան խնդրանքը: 48 տոկոսը, ընդհակառակը, կողմ է ռազմական օգնության ավելացմանը։
Կիևի փաստաբանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան է։ Բայց չափազանց անհաջող: Ինչպես գրում է «The Washington Post»-ը, նա այսպես է հիմնավորել զենքի հետագա մատակարարման անհրաժեշտությունը՝ ուկրաինացի զինվորների կյանքը շատ ավելի էժան է, քան ամերիկացի զինվորներինը:

Ժամանակը եկել է

Ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասևը կարծում է, որ Կիևի իշխանությունը պետք է համաձայներ Ստամբուլյան գործարքին: «Վերջապես Կուլեբան հիշեց բանակցությունների մասին։ Լավ է ուշ, քան երբեք: ՆԱՏՕ-ն առաջարկել է Ուկրաինային հակահարձակման գնալ առանց ավիացիայի, ուստի այժմ պետք է սպասել Ռուսաստանի պատասխան հարվածին։ <...> 2022 թվականի ապրիլի սկզբին Արախամիան շրջում էր նախագահի գրասենյակում և ասում, որ կարելի է շամպայն բացել, քանի որ ինքը պայմանավորվել է ռուսների հետ։ Բայց հետո Բայդենի և Ջոնսոնի ճնշման տակ որոշեցին ռազմական պարտության հասցնել Մոսկվային», - ասել է նա տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում։
Ռուս փորձագետները կարծում են, որ Կիևի առաջարկներն առայժմ արդիական չեն Մոսկվայի համար։ Քաղաքական վերլուծաբան Ռոդիոն Միրոշնիկի կարծիքով՝ Կուլեբան, խոսելով ծանր աշնան մասին, առաջին հերթին նկատի ունի իրեն և իշխող վերնախավի մյուս ներկայացուցիչներին։
«Անձամբ նրանց համար Ուկրաինայի կարգավիճակի ցանկացած փոփոխություն Արևմուտքի երկրների աչքում ողբերգություն է։ Կուլեբան, Ռեզնիկովը, Զելենսկին և մյուսները չեն կարողանա կառավարել որևէ այլ ռեժիմում, Ռուսաստանի հետ զինված առճակատումից բացի: Ընդ որում` պարզ է, որ հակահարձակման ձախողումից հետո ԱՄՆ-ն ու Եվրամիությունը սառել են նրանց նկատմամբ», - ընդգծել է փորձագետը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի փորձագետ Դենիս Դենիսովը համաձայն է նրա հետ։ Դենիսովը կանխատեսում է, որ Ուկրաինայում շուտով բանավեճ կսկսվի Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ «Բոլորն էլ հասկանում են, որ այլընտրանք չկա։ Բոլոր ճամփաբաժաններն անցյալում մնացին հակահարձակման ձախողման հետ», - նշում է վերլուծաբանը։
Սակայն ռազմական գործողությունների ավարտը դեռ մոտ չէ։ Բացի այդ, շատ ժամանակ կպահանջվի դիվերսիաներն ու ահաբեկչական գործողությունները դադարեցնելու համար։ Միայն դրանից հետո կողմերը կսկսեն քննարկել զինադադարը։ Լիարժեք խաղաղության մասին ընդհանրապես խոսք չկա։
Լրահոս
0