https://arm.sputniknews.ru/20230817/30-km-asfaltapatum-22-mankapartezi-veranvorvogum-inch-e-arvel-2022-tvakanin-sjuniqum-64556606.html
Վարչապետին զեկուցել են՝ ինչ է արվել 2022 թվականին Սյունիքում
Վարչապետին զեկուցել են՝ ինչ է արվել 2022 թվականին Սյունիքում
Sputnik Արմենիա
2022 թվականին համայնքների եկամուտները նախատեսված են եղել 2 մլրդ 992 մլն դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ: 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T18:18+0400
2023-08-17T18:18+0400
2023-08-17T18:19+0400
սյունիք
նիկոլ փաշինյան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64554321_0:76:1670:1015_1920x0_80_0_0_0f7b3a24d9f5a5c117851e9068857efd.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Սյունիքում 2022 թվականին իրականացվել է 30 կմ փողոցների ասֆալտապատման, 64 կմ ջրամատակարարման, 30 կմ ոռոգման համակարգերի, 26 բնակավայրերում լուսավորության, 22 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվության մասին զեկուցել են Կապան այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։Պատասխանատուները նշել են, որ ընդհանուր առմամբ 2022 թվականին համայնքների սեփական եկամուտները նախատեսված են եղել 2 մլրդ 992 մլն դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ:Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 109 սուբվենցիոն ծրագիր՝ 21,8 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմել է 12,9 մլրդ դրամ:Փաշինյանին զեկուցվել է, որ մարզում ներկայումս կառուցվում է 3 նոր դպրոց: Նախորդ տարվա ընթացքում 51 դպրոցում 32,6 մլն դրամի շրջանակում իրականացվել է գույքի մասնակի արդիականացում, 36 դպրոցում՝ 48,1 մլն դրամի շենքային պայմանների մասնակի բարելավում, 46 դպրոցում գործում է «Արմաթ» լաբորատորիա:Սյունիքում է գործում կաթի վերամշակման 20 կետ, 6 սպանդանոց, կառուցվել է 3 խելացի անասնաշենք:Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Սյունիքում հիմնվել են 51 հա ինտենսիվ այգիներ, որից պետական աջակցման ծրագրով հիմնվել է՝ 22 հա մրգատու այգի, 3 հա ծնեբեկի այգի: Մարզում առկա են 4,5 հա ջերմոցային տնտեսություններ, պահածոների և շշալցման 10 գործարաններ, իրականացվել են ընդհանուր 216 հա մակերեսով անտառապատման աշխատանքներ:Նշվել է, որ Սյունիքի մարզում գործում է 5 բժշկական կենտրոն, 9 ԱԱՊԿ, 1 Նյարդահոգեբուժական դիսպանսեր, 100 ԲՄԿ: Մարզում գրանցվել է 1191 ծնունդ, 1109 մահ:Վարչապետն ամփոփելով խորհրդակցությունը՝ անդրադարձել է Սյունիքի մարզում բնակարանների կառուցման ծրագրերի իրականացմանը, նվազ բնակչություն ունեցող գյուղերի բնակեցման ծրագրերի իրականացմանը, կրթահամալիրների կառուցմանը, տվել է համապատասխան հանձնարարականներ։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64554321_115:0:1599:1113_1920x0_80_0_0_8f01babe25d67d9a537ff249c2cfa39b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, նիկոլ փաշինյան, տնտեսություն
սյունիք, նիկոլ փաշինյան, տնտեսություն
Վարչապետին զեկուցել են՝ ինչ է արվել 2022 թվականին Սյունիքում
18:18 17.08.2023 (Թարմացված է: 18:19 17.08.2023) 2022 թվականին համայնքների եկամուտները նախատեսված են եղել 2 մլրդ 992 մլն դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Սյունիքում 2022 թվականին իրականացվել է 30 կմ փողոցների ասֆալտապատման, 64 կմ ջրամատակարարման, 30 կմ ոռոգման համակարգերի, 26 բնակավայրերում լուսավորության, 22 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվության մասին զեկուցել են Կապան այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում են
վարչապետի աշխատակազմից։
Պատասխանատուները նշել են, որ ընդհանուր առմամբ 2022 թվականին համայնքների սեփական եկամուտները նախատեսված են եղել 2 մլրդ 992 մլն դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ:
Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 109 սուբվենցիոն ծրագիր՝ 21,8 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմել է 12,9 մլրդ դրամ:
«ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ծրագրի շրջանակում առաջիկայում Սյունիքում ևս կսկսվեն շինաշխատանքները, որոնց իրականացման մրցույթն արդեն ավարտվել է»,-ասված է հաղորդագրությունում:
Փաշինյանին զեկուցվել է, որ մարզում ներկայումս կառուցվում է 3 նոր դպրոց: Նախորդ տարվա ընթացքում 51 դպրոցում 32,6 մլն դրամի շրջանակում իրականացվել է գույքի մասնակի արդիականացում, 36 դպրոցում՝ 48,1 մլն դրամի շենքային պայմանների մասնակի բարելավում, 46 դպրոցում գործում է «Արմաթ» լաբորատորիա:
Սյունիքում է գործում կաթի վերամշակման 20 կետ, 6 սպանդանոց, կառուցվել է 3 խելացի անասնաշենք:
Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Սյունիքում հիմնվել են 51 հա ինտենսիվ այգիներ, որից պետական աջակցման ծրագրով հիմնվել է՝ 22 հա մրգատու այգի, 3 հա ծնեբեկի այգի: Մարզում առկա են 4,5 հա ջերմոցային տնտեսություններ, պահածոների և շշալցման 10 գործարաններ, իրականացվել են ընդհանուր 216 հա մակերեսով անտառապատման աշխատանքներ:
Նշվել է, որ Սյունիքի մարզում գործում է 5 բժշկական կենտրոն, 9 ԱԱՊԿ, 1 Նյարդահոգեբուժական դիսպանսեր, 100 ԲՄԿ: Մարզում գրանցվել է 1191 ծնունդ, 1109 մահ:
Վարչապետն ամփոփելով խորհրդակցությունը՝ անդրադարձել է Սյունիքի մարզում բնակարանների կառուցման ծրագրերի իրականացմանը, նվազ բնակչություն ունեցող գյուղերի բնակեցման ծրագրերի իրականացմանը, կրթահամալիրների կառուցմանը, տվել է համապատասխան հանձնարարականներ։