https://arm.sputniknews.ru/20230815/ynddimutjuny-erevani-yntrutjunnerum-haghtelu-shanser-uni-vigen-hakvobjan-64450572.html
Ընդդիմությունը Երևանի ընտրություններում հաղթելու շանսեր ունի. Վիգեն Հակոբյան
Ընդդիմությունը Երևանի ընտրություններում հաղթելու շանսեր ունի. Վիգեն Հակոբյան
Sputnik Արմենիա
Այս փուլում ընդդիմադիրների հիմնական խնդիրը պետք է լինի հնարավորինս բարձր մասնակցություն ապահովելը։ 15.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-15T14:06+0400
2023-08-15T14:06+0400
2023-08-15T14:08+0400
հայաստան
վիգեն հակոբյան
երևանի ավագանի
երևանի ավագանու ընտրություններ
ընդդիմություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57350976_0:97:1600:998_1920x0_80_0_0_8c95752572e7f27ed1622e86b63f0773.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու որոշակի շանսեր ունի, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների կոնսոլիդացիա և ընտրողների առավելագույն բարձր մասնակցության ապահովում: Այսօր ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։Նրա խոսքով` ընտրողների ցածր մասնակցությունը ձեռնտու կլինի բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։Քաղտեխնոլոգի խոսքով` իշխանության վարկանիշը շատ ցածր է Երևանում, նույնիսկ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխանությունը, չնայած հաղթանակին, թույլ արդյունք ուներ Երևանում։ Հիմա այդ տրամադրությունները է՛լ ավելի անկումային են։ Հետևաբար ամեն ինչ հիմա կախված է նրանից, թե ինչ աշխատանք կկատարվի ընդդիմության կողմից։«Մասնակիցների առաջնային խնդիրը պետք է լինի քաղաքացիներին համոզել, որ գան ընտրատեղամասեր», - նշեց Հակոբյանը։Եթե իշխանության ընդդիմախոսներին հաջողվի բարձր մասնակցության դեպքում ամփոփել ստացած ձայները և կոալիցիա կազմել ավագանիում, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» կդառնա ընդդիմություն։ Եվ եթե իշխանությունը պարտվի Երևանում, ապա դա կդառնա քաղաքական տրամադրությունների լուրջ տրանսֆորմացիա և նույնիսկ կհանգեցնի Հայաստանում համեմատաբար արագ իշխանափոխության։Թեև նման սցենարի հավանականությունն ու շանսերը մեծ են, այնուամենայնիվ ընդդիմությունն անելիք ունի։ Նախ` պետք է ստանա այսպես կոչված փողոցի աջակցությունը։ Եթե այս ընտրությունները դիտարկվում են որպես իշխանության անվստահության քվե և բողոք, ապա պետք է կարողանալ համոզել և տեղամասեր բերել ըմբոստ հատվածին։Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ին լռության օր է, այդ օրը քարոզչությունն արգելվում է։Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57350976_176:0:1600:1068_1920x0_80_0_0_979ca8dc5079f81d2c243052dcac325a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վիգեն հակոբյան, երևանի ավագանի, երևանի ավագանու ընտրություններ, ընդդիմություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
հայաստան, վիգեն հակոբյան, երևանի ավագանի, երևանի ավագանու ընտրություններ, ընդդիմություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ընդդիմությունը Երևանի ընտրություններում հաղթելու շանսեր ունի. Վիգեն Հակոբյան
14:06 15.08.2023 (Թարմացված է: 14:08 15.08.2023) Այս փուլում ընդդիմադիրների հիմնական խնդիրը պետք է լինի հնարավորինս բարձր մասնակցություն ապահովելը։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու որոշակի շանսեր ունի, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների կոնսոլիդացիա և ընտրողների առավելագույն բարձր մասնակցության ապահովում: Այսօր ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով` ընտրողների ցածր մասնակցությունը ձեռնտու կլինի բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Քիչ մասնակցությունը մեծացնում է իշխանությանը «կողմ» տված քվեների տոկոսը, ինչպես եղավ 2021 թվականին` բավականին ցածր մասնակցության պայմաններում ձայների մեծամասնությունը գնաց իշխող ուժին։ Ընտրողները պետք է հասկանան, որ եթե իրենք չեն մասնակցում, կամա թե ակամա իրենք ձայն են տալիս կամ աջակցում են գործող իշխանություններին, իրենք մեղսակից են իշխանության վերարտադրությանը, դա տարրական թվաբանություն է»,–նշեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով` իշխանության վարկանիշը շատ ցածր է Երևանում, նույնիսկ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխանությունը, չնայած հաղթանակին, թույլ արդյունք ուներ Երևանում։ Հիմա այդ տրամադրությունները է՛լ ավելի անկումային են։ Հետևաբար ամեն ինչ հիմա կախված է նրանից, թե ինչ աշխատանք կկատարվի ընդդիմության կողմից։
«Մասնակիցների առաջնային խնդիրը պետք է լինի քաղաքացիներին համոզել, որ գան ընտրատեղամասեր», - նշեց Հակոբյանը։
Եթե իշխանության ընդդիմախոսներին հաջողվի բարձր մասնակցության դեպքում ամփոփել ստացած ձայները և կոալիցիա կազմել ավագանիում, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» կդառնա ընդդիմություն։ Եվ եթե իշխանությունը պարտվի Երևանում, ապա դա կդառնա քաղաքական տրամադրությունների լուրջ տրանսֆորմացիա և նույնիսկ կհանգեցնի Հայաստանում համեմատաբար արագ իշխանափոխության։
Թեև նման սցենարի հավանականությունն ու շանսերը մեծ են, այնուամենայնիվ ընդդիմությունն անելիք ունի։ Նախ` պետք է ստանա այսպես կոչված փողոցի աջակցությունը։ Եթե այս ընտրությունները դիտարկվում են որպես իշխանության անվստահության քվե և բողոք, ապա պետք է կարողանալ համոզել և տեղամասեր բերել ըմբոստ հատվածին։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ին լռության օր է, այդ օրը քարոզչությունն արգելվում է։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
1.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,
2.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
4.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
6.
«Հանրային ձայն» կուսակցություն,
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
8.
«Հաղթանակ» կուսակցություն,
11.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
12.
«Արդար Հայաստան» կուսակցություն,
13.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
14.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։