https://arm.sputniknews.ru/20230815/rdn-ahabekchutjan-dem-pajqarum-hapk-dashnakicnerin-kogni-sparazinutjamb-shvojgu-64446271.html
ՌԴ–ն ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ դաշնակիցներին կօգնի սպառազինությամբ. Շոյգու
ՌԴ–ն ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ դաշնակիցներին կօգնի սպառազինությամբ. Շոյգու
Sputnik Արմենիա
Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է ռազմական համագործակցությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ 15.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-15T12:41+0400
2023-08-15T12:41+0400
2023-08-15T12:48+0400
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0f/64444365_0:0:3074:1730_1920x0_80_0_0_cccc744a052da467912716a27a499512.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի օգնել ՀԱՊԿ դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում սպառազինության մատակարարմամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ–ի գծով ՌԴ դաշնակիցների անվտանգությունը ՌԴ ռազմական գերատեսչության աշխատանքի առանցքային առաջնահերթությունն է։ Քանի որ Աֆղանստանի տարածքում սաստկանում է ահաբեկչական կազմակերպությունների ազդեցությունը, դա Կենտրոնական Ասիայի համար անվտանգության սպառնալիքներ է ստեղծում։«Արևմտյան երկրներն աստիճանաբար ավելի ակտիվ են փոխգործակցում տարբեր ազգային ոչ փուշտունական զորամիավորումների հետ։ Նրանց գործողությունների գաղափարը հասկանալի է», – հայտարարել է նա։ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆՇոյգուն հավելել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է ռազմական համագործակցությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ Կարևորագույն գործընկերներից մեկը Հնդկաստանն է, որի հետ ՌԴ–ն պատմականորեն առանձնահատուկ հարաբերություններ ունի, իսկ Վիետնամի, Մյանմայի, Մոնղոլիայի, Լաոսի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի հետ գաղութատիրության դեմ պայքարի համատեղ փորձ ունեն։Հիշեցնենք` ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0f/64444365_343:0:3074:2048_1920x0_80_0_0_0d845feba0e6435873a8274ccb741068.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ շոյգու
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ շոյգու
ՌԴ–ն ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ դաշնակիցներին կօգնի սպառազինությամբ. Շոյգու
12:41 15.08.2023 (Թարմացված է: 12:48 15.08.2023) Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է ռազմական համագործակցությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի օգնել ՀԱՊԿ դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում սպառազինության մատակարարմամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Չնայած Եվրոպայում տիրող բարդ իրավիճակին` ահաբեկչության դեմ պայքարն ու Ռուսաստանի դաշնակիցներին տրամադրվող օգնությունը շարունակում է մնալ ՌԴ ՊՆ–ի առաջնահերթ խնդիրը։ Այդ աջակցությունը նախկինի պես ներառելու է կադրերի նախապատրաստում, համատեղ զորավարժություններ, զորքի պատրաստում, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարում», – ասել է նա միջազգային անվտանգության XI մոսկովյան համաժողովի շրջանակում։
ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ–ի գծով ՌԴ դաշնակիցների անվտանգությունը ՌԴ ռազմական գերատեսչության աշխատանքի առանցքային առաջնահերթությունն է։ Քանի որ Աֆղանստանի տարածքում սաստկանում է ահաբեկչական կազմակերպությունների ազդեցությունը, դա Կենտրոնական Ասիայի համար անվտանգության սպառնալիքներ է ստեղծում։
«Արևմտյան երկրներն աստիճանաբար ավելի ակտիվ են փոխգործակցում տարբեր ազգային ոչ փուշտունական զորամիավորումների հետ։ Նրանց գործողությունների գաղափարը հասկանալի է», – հայտարարել է նա։
Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է ռազմական համագործակցությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ Կարևորագույն գործընկերներից մեկը Հնդկաստանն է, որի հետ ՌԴ–ն պատմականորեն առանձնահատուկ հարաբերություններ ունի, իսկ Վիետնամի, Մյանմայի, Մոնղոլիայի, Լաոսի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի հետ գաղութատիրության դեմ պայքարի համատեղ փորձ ունեն։
Հիշեցնենք` ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։