00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջիևը լավ կանի՝ դադարեցնի ստի արշավը. Մարուքյանը` Բաքվի պարտավորությունների մասին

© Sputnik / Aram Nersesyan Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Էդմոն Մարուքյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ մինչ օրս հայկական կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ, չնայած, Հայաստանն արդեն փոխանցել է ականապատ տարածքների բոլոր քարտեզները։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մինչ օրս հայկական կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ականապատ տարածքների բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին։ Այդ երկիրը, չնայած պայմանավորվածություններին, նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին և իր բանտերում պահվող այլ անձանց՝ որպես վստահության ամրապնդման միջոց»,– գրել է Մարուքյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Մարուքյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այս մասով արած հայտարարությանը և շեշտել, որ վերջինս լավ կաներ՝ դադարեցներ ստի այս արշավը, քանի որ այն որևէ կերպ չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից։
Հիշեցնենք, որ Հաջիևը երեկ հայտարարել էր, որ Հայաստանն ավելի քան 1 մլն ական է տեղադրել «ադրբեջանական օկուպացված տարածքներում»։ Նա նաև նշել էր, թե Ադրբեջանն ականներով ամենաաղտոտված երկիրն է աշխարհում։
Հավելենք, որ 2021 թվականի հունիսին ադրբեջանական կողմը վերադարձրել է ընդամենը 15 զինվորականի ՝ Աղդամի շրջանում ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։
2023 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։
Լրահոս
0