https://arm.sputniknews.ru/20230815/datarany-ashvotjani-harcvov-khvorhrdakcakan-senjak-e-gnacel--64436360.html
Դատարանը Աշոտյանի հարցով խորհրդակցական սենյակ է գնացել
Դատարանը Աշոտյանի հարցով խորհրդակցական սենյակ է գնացել
Sputnik Արմենիա
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու... 15.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-15T00:25+0400
2023-08-15T00:25+0400
2023-08-15T00:34+0400
արմեն աշոտյան
դատ
կալանք
տիգրան աթանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61276349_0:157:1600:1057_1920x0_80_0_0_6e241707d3fe0c96d6f696fab76ad2c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը՝ Գիվի Հովհաննիսյանի նախագայությամբ, ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանի կալանքի հարցով խորհրդակցական սենյակ է գնացել:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:Նիստն ավարտվել է, որոշման հրապարակման ժամը դեռ չի նշվել: «Սպասում ենք ակտին, կարող է 1 ժամից լինի, կարող է՝ 5: Դատարանից ոչ մի ակնկալիք չունենք: Դատարանը չի Աշոտյանին ազատողը, հետևաբար ակնկալիք լինել չի կարող»,- ասաց Աթանեսյանը:Նշենք, որ օգոստոսի 12–ի դատական նիստը հետաձգվել էր։ Դատարանը ժամանակ էր տվել, որպեսզի Աշոտյանը ծանոթանա քննիչի միջնորդությանը կից ներկայացված 9 ձայնասկավառակին, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61276349_0:0:1600:1200_1920x0_80_0_0_29c919c98ee4a68bb67ea79c62e958f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, դատ, կալանք, տիգրան աթանեսյան
արմեն աշոտյան, դատ, կալանք, տիգրան աթանեսյան
Դատարանը Աշոտյանի հարցով խորհրդակցական սենյակ է գնացել
00:25 15.08.2023 (Թարմացված է: 00:34 15.08.2023) Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը՝ Գիվի Հովհաննիսյանի նախագայությամբ, ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանի կալանքի հարցով խորհրդակցական սենյակ է գնացել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նիստն ավարտվել է, որոշման հրապարակման ժամը դեռ չի նշվել:
«Սպասում ենք ակտին, կարող է 1 ժամից լինի, կարող է՝ 5: Դատարանից ոչ մի ակնկալիք չունենք: Դատարանը չի Աշոտյանին ազատողը, հետևաբար ակնկալիք լինել չի կարող»,- ասաց Աթանեսյանը:
Նշենք, որ օգոստոսի 12–ի դատական նիստը հետաձգվել էր։
Դատարանը ժամանակ էր տվել, որպեսզի Աշոտյանը ծանոթանա քննիչի միջնորդությանը կից ներկայացված 9 ձայնասկավառակին, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։
Հիշեցնենք`
Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: