00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը մեծացնում է միջուկային տերությունների բախման վտանգը. Լավրով

© Photo : МИД РФՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
Սերգեյ Լավրովի խոսքով` Ռուսաստանին զսպելու համար Արևմուտքը հակամարտություն է հրահրում Ուկրաինայում և այնպես անում, որ զենքը տարածվի ամբողջ աշխարհում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ուկրաինան զենքով լցնելով` ԱՄՆ–ն, ՆԱՏՕ–ն և ԵՄ–ն էապես ավելացնում են միջուկային տերությունների անմիջական ռազմական բախման վտանգը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Միջազգային անվտանգության XI մոսկովյան համաժողովի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այսօր ԱՄՆ–ն, ՆԱՏՕ–ն և ԵՄ–ն Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհի պառակտման վերաբերյալ սեփական աշխարհաքաղաքական ծրագիրը փրկելու համար Ուկրաինային է՛լ ավելի ժամանակակից զենքով են զինում, է՛լ ավելի սրում հակամարտությունը և սադրում, որ զենքն անկառավարելի կերպով տարածվի ամբողջ աշխարհում... Նրանք արկածախնդիր, անպատասխանատու վարքագիծը զգալիորեն ավելացնում է միջուկային տերությունների ուղիղ ռազմական բախման վտանգը», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը միջուկային աճող սպառնալիքի համատեքստում հայտարարել է նաև, որ ՌԴ–ն մտավախություն ունի, որ ԱՄՆ–ն մտադիր է «ջրել» միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։
«Սպառազինության և դրա չտարածման նկատմամբ վերահսկողության ոլորտում առանցքային մի շարք համաձայնագրեր ԱՄՆ–ն «ջրել» է։ Եվ հիմա արդեն նման մտավախություններ կան, որ մտադիր է ոտնձգություն կատարել համաշխարհային անվտանգության ճարտարապետության հիմնաքարերից մեկի` Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի նկատմամբ», – ընդգծել է Լավրովը։
Նորվեգիան ավելի քան 70 մլն դոլարանոց հակադրոնային համակարգ կուղարկի Ուկրաինա
Նա մասնավորապես նշել է, որ նման ռիսկեր են ստեղծվում AUKUS ռազմական նոր դաշինքի շրջանակում անգլոսաքսոնական միջուկային նախագիծն այդ պայմանագրի գործընթացից դուրս հանելու անկեղծ փորձերի արդյունքում։
ՌԴ արտգործնախարարը անդրադարձել է նաև Նիգերի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով` Արևմուտքը միաձայն պահանջում է Նիգերում վերականգնել ժողովրդավարությունը, թեև 2014 թվականին գրեթե անտեսել է Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջումը։
«Տեսեք, թե որքան համերաշխ է Արևմուտքն այսօր արձագանքում Նիգերի պետական հեղաշրջմանը` պահանջելով վերականգնել ժողովրդավարությունը», – նշել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ արևմտյան երկրները գրեթե ոչ մի կերպ չարձագանքեցին 2014 թվականին Ուկրաինայի լեգիտիմ իշխանությանը արյունալի պետական հեղաշրջման միջոցով հեռացնելուն։
«Կարելի է անվերջ թվարկել երեսպաշտության և երկակի ստանդարտների նման օրինակները», – հավելել է Լավրովը։
Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովը ամենամյա միջոցառում է, որը 2012 թվականից ի վեր անցկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Այս տարի համաժողովի ծրագրում ներառված են հետևյալ թեմաները` «Գլոբալ անվտանգության իրողությունները բազմաբևեռ աշխարհում», «Անվտանգության ռազմական ասպեկտները Մերձավոր Արևելքում և Աֆրիկյան մայրցամաքում», «Անվտանգությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։
Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը գերազանցել է 160 մլրդ դոլարը. Շոյգու
Լրահոս
0