https://arm.sputniknews.ru/20230814/yndunvel-en-tarber-vnasvatsqnervov-bzhishky-shirakum-teghi-unecats-voghbergakan-vtari-masin-64409973.html
Ընդունվել են տարբեր վնասվածքներով. բժիշկը` Շիրակում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին
Ընդունվել են տարբեր վնասվածքներով. բժիշկը` Շիրակում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին
Sputnik Արմենիա
Վթարից տուժածներին, ըստ հնարավորության, տեղափոխում են երևանյան մասնագիտացված բուժկենտրոններ։ 14.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-14T12:36+0400
2023-08-14T12:36+0400
2023-08-14T12:45+0400
հայաստան
վթար
հիվանդ
վնասվածք
գյումրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0e/64401515_0:150:1600:1050_1920x0_80_0_0_caaa795a607d4f1f9c96171c0e906e43.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժածները Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել գիշերը մոտ 1։40–ի սահմաններում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։Նրա խոսքով` իրենց ԲԿ են տեղափոխվել 6 տուժածներ, նաև մահացածներ։Նա հավելեց, որ հիվանդներից մի քանիսը թերևս հենց առաջիկա ժամերին այլ բուժկենտրոններ կտեղափոխվեն։ Ովքեր մասնագիտացված բուժօգնության կարիք ունեն, կտեղափոխվեն համապատասխան հիվանդանոցներ։ Ում վիճակն էլ կայունանա, կտեղափոխվի արդեն Երևան` ըստ բնակության վայրի։Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ԲԿ հոսպիտալացված 6 տուժածներից 1-ը տեղափոխվել է Երևանի «Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք, ևս մեկին այսօր առավոտյան են տեղափոխել մայրաքաղաքի բուժկենտրոններից մեկը։ Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` շտապօգնության երկու մեքենա էլ սպասում էին ևս 2 հիվանդի տեղափոխման։Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքումբախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0e/64401515_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6df1f0590b23e7f2e45c7fd3bc11384e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթար, հիվանդ, վնասվածք, գյումրի
հայաստան, վթար, հիվանդ, վնասվածք, գյումրի
Ընդունվել են տարբեր վնասվածքներով. բժիշկը` Շիրակում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին
12:36 14.08.2023 (Թարմացված է: 12:45 14.08.2023) Վթարից տուժածներին, ըստ հնարավորության, տեղափոխում են երևանյան մասնագիտացված բուժկենտրոններ։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժածները Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել գիշերը մոտ 1։40–ի սահմաններում։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով` իրենց ԲԿ են տեղափոխվել 6 տուժածներ, նաև մահացածներ։
«Բոլորը տարբեր տեսակի և բնույթի վնասվածքներով են, վիճակները գնահատվել են ծայրահեղ ծանր», – նշեց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ հիվանդներից մի քանիսը թերևս հենց առաջիկա ժամերին այլ բուժկենտրոններ կտեղափոխվեն։ Ովքեր մասնագիտացված բուժօգնության կարիք ունեն, կտեղափոխվեն համապատասխան հիվանդանոցներ։ Ում վիճակն էլ կայունանա, կտեղափոխվի արդեն Երևան` ըստ բնակության վայրի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ԲԿ հոսպիտալացված 6 տուժածներից 1-ը տեղափոխվել է Երևանի «Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք, ևս մեկին այսօր առավոտյան են տեղափոխել մայրաքաղաքի բուժկենտրոններից մեկը։ Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` շտապօգնության երկու մեքենա էլ սպասում էին ևս 2 հիվանդի տեղափոխման։
Հիշեցնենք`
ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։