00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը պատմել է հայաստանյան ամենամեծ բացահայտման մասին

© Sputnik / Aram Nersesyan Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը
 Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը
Բաժանորդագրվել
Դիվանագետի համար իսկական բացահայտում էր այն, որ հայերենում և պարսկերենում մոտ 1640 փոխառություն կա։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը սկսել է հայերեն սովորել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանել է` լեզուն մի քիչ դժվար է տրվում, բայց լուրջ է տրամադրված։
Մինչ Հայաստանում դիվանագիտական ծառայության նշանակվելը մեր երկրի մասին բավականին շատ տեղեկություններ ուներ, բայց այստեղ գալուց հետո բացահայտումներ էլ արեց։ Դրանցից գլխավորը լեզվական ընդհանրություններին է վերաբերում։
«Ես չգիտեի, որ մեր լեզուներում մոտ 1640 փոխառություն կա, արտասանությունը մի քիչ ուրիշ կարող է լինել։ Երբ լսում եմ այդ ընդհանուր բառերը, շատ եմ ուրախանում։ Օրինակ` ղաշանգ, պանիր, ափսոս, բանջար, ջիգյար, ջան, խանում։ Երբ այցելեցի Կապանի Երկրագիտական թանգարան, այնտեղ նկարներ տեսա, որոնցում հայ կանայք հատուկ հագուստով էին։ Մենք էլ ենք անցյալում նման հագուստներ ունեցել, ու հիմա էլ տարբեր գյուղերում հագնում են։ Շատ նման սովորույթներ էլ ունենք»,– ասում է հյուպատոսը։
Այս ամենը մեր երկու երկրների պատմությունն է, որը պետք է լավ պահպանվի։ Հիշեցնում է` Իրանում էլ հայերի մշակույթն ու հուշարձաններն են պահպանվում։ Օրինակ, ինքն այս տարի մասնակցել է Ջուլֆայում Սուրբ Ստեփանոս Նախավկային նվիրված միջոցառմանը։ Առաջարկում է կազմակերպել նման մի ծրագիր` Սյունիքի տարբեր շրջաններից մարդիկ ուխտագնացության մեկնեն Սուրբ Ստեփանոս և Սուրբ Թադե վանքեր։ Հույս ունի, որ սա ոչ միայն հայաստանցիների, այլև սփյուռքահայության համար կլինի։
Բացի այդ, շուտով Սյունիքում կկազմակերպվի հայ-իրանական հերթական խոհանոցային-մշակութային փառատոնը, այս անգամ այն կանցկացվի Կապանում։
Կարծում է, որ այսպիսի միջոցառումները երկու ժողովուրդներին շփվելու, իրար ավելի լավ ճանաչելու լավ առիթ ու հնարավորություն են։
«Իմ` իբրև հյուպատոսի առաջնահերթ ծրագիրը հասարակական հարաբերությունների զարգացումն է»,- նշում է նա։
Հիշեցնենք` 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունն էր։ Հենց բացման օրը գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հայտարարել էր, որ Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որևէ փոփոխություն։ Իրանցի դիվանագետը հույս էր հայտնել, որ տարածաշրջանի որևէ երկիր թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։
Լրահոս
0