https://arm.sputniknews.ru/20230814/jrvezh-antarparkum-hrdeh-e-brnkvel-ajrvum-e-2-ha-busatsatskujt-64432751.html
«Ջրվեժ» անտառպարկում հրդեհ է բռնկվել. այրվում է 2 հա բուսածածկույթ
«Ջրվեժ» անտառպարկում հրդեհ է բռնկվել. այրվում է 2 հա բուսածածկույթ
Sputnik Արմենիա
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ոչ միայն հրշեջ–փրկարարներ, այլև «Հայանտառ» ՊՈԱԿ–ի աշխատակիցները։ 14.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-14T20:35+0400
2023-08-14T20:35+0400
2023-08-14T20:35+0400
հրդեհ
անտառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0e/64432198_0:226:1280:946_1920x0_80_0_0_b969195ec5412d29378d635f2361250f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի «Ջրվեժ» անտառպարկի տարածքում հրդեհ է բռնկվել, այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 15։25-ին, անտառպարկ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ։«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ընդհանուր առմամբ դեպքի վայր սկզբում մեկնել է 2 մարտական հաշվարկ, այնուհետև ևս 3-ը, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը»,– ասված է հաղորդագրությունում։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0e/64432198_0:0:1280:960_1920x0_80_0_0_28e36fffcf03f6058b85d701b9887883.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, անտառ
«Ջրվեժ» անտառպարկում հրդեհ է բռնկվել. այրվում է 2 հա բուսածածկույթ
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ոչ միայն հրշեջ–փրկարարներ, այլև «Հայանտառ» ՊՈԱԿ–ի աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի «Ջրվեժ» անտառպարկի տարածքում հրդեհ է բռնկվել, այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 15։25-ին, անտառպարկ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ։
«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ընդհանուր առմամբ դեպքի վայր սկզբում մեկնել է 2 մարտական հաշվարկ, այնուհետև ևս 3-ը, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից։