https://arm.sputniknews.ru/20230814/inkasaciaji-ev-banki-ashkhatakicnery-bankvomatnery-licqavvorelis-mvot-16-mlrd-dram-en-hapshtakel-64402674.html
Ինկասացիայի և բանկի աշխատակիցները բանկոմատները լիցքավորելիս մոտ 1,6 մլրդ դրամ են հափշտակել
Ինկասացիայի և բանկի աշխատակիցները բանկոմատները լիցքավորելիս մոտ 1,6 մլրդ դրամ են հափշտակել
Sputnik Արմենիա
8 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ 14.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-14T11:02+0400
2023-08-14T11:02+0400
2023-08-14T11:30+0400
հհ քննչական կոմիտե
բանկ
բանկոմատ
հափշտակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49056331_0:0:1600:901_1920x0_80_0_0_07ff888540e22713ee2405210c3f724f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն ու «Ինկասացիոն ծառայության» աշխատակիցը բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման ընթացքում 160 դեպքերով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը:Պարզվել են նաև հափշտակության մեխանիզմները, ինչպես նաև խմբի անդամներից յուրաքանչյուրի դերակատարությունը, դրվագների քանակը:Ինչպես օրինակ, այն, որ «Արմենիա Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ-ի երեք աշխատակիցները բանկին պատկանող բանկոմատները համապատասխան թղթադրամներով լիցքավորելու և ապալիցքավորելու նպատակով, բանկից բանկոմատի մոտ տեղափոխելիս, 1000, 5000, 10000 և 20000–անոցների դրամատուփերից 2021 թվականի ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում հափշտակել են բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ ինկասատորները հափշտակել են իրենց տիրապետմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ։ Դրանից 35.260.000 ՀՀ դրամ գումարի չափով հափշտակությունների կատարմանը օժանդակել է անվտանգության վարչության ավագ մասնագետը, իսկ բանկոմատի հաշիվը ստուգելու դեպքում հայտնաբերման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 26.020.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության դեպքերը թաքցրել է բանկի մասնաճյուղի հաշվեգործառնական բաժնի գլխավոր հաշվապահ-գանձապահը:Որպեսզի հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցվի, Գ.Ղ.-ն իրականացրել է նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի փոխարկում՝ իր ազգականների անվամբ ձեռք բերելով շարժական և անշարժ գույքեր:Ձեռք բերված փաստերի հիման վրա երեք ինկասատորներին և բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի Վստահված գույքը հափշտակելը հոդվածով, բանկի անվտանգության աշխատակցին՝ Հանցափորձ և Վստահված գույքը հափշտակելը, բանկի հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետին Հանցանք կատարած անձին աջակցելու հոդվածով, բանկի աշխատակցի եղբորը Փողերի լվացում, իսկ վերջինիս ընկերոջը՝ Հանցափորձը և Փողերի լվացումը հոդվածով: Ութ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելքը:Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49056331_0:0:1424:1068_1920x0_80_0_0_ccdd5b41d63f8c90e292b6de50902f9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, բանկ, բանկոմատ, հափշտակում
հհ քննչական կոմիտե, բանկ, բանկոմատ, հափշտակում
Ինկասացիայի և բանկի աշխատակիցները բանկոմատները լիցքավորելիս մոտ 1,6 մլրդ դրամ են հափշտակել
11:02 14.08.2023 (Թարմացված է: 11:30 14.08.2023) 8 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն ու «Ինկասացիոն ծառայության» աշխատակիցը բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման ընթացքում 160 դեպքերով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը:
Բանկի հիշյալ աշխատակցի վերաբերյալ մասը դեռևս 2022թ. հոկտեմբերին անջատվել էր առանձին վարույթում և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան: Պարզվել է, որ վերջինս հափշտակությունները միայնակ չի կատարել: Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գործել է կազմակերպված հանցավոր խումբ՝ բաղկացած ինկասատորներից, բանկի այլ աշխատակիցներից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներն օրինականացնելու նպատակով ներգրավել է նաև հարազատ եղբորը և վերջինիս ընկերոջը:
Պարզվել են նաև հափշտակության մեխանիզմները, ինչպես նաև խմբի անդամներից յուրաքանչյուրի դերակատարությունը, դրվագների քանակը:
Ինչպես օրինակ, այն, որ «Արմենիա Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ-ի երեք աշխատակիցները բանկին պատկանող բանկոմատները համապատասխան թղթադրամներով լիցքավորելու և ապալիցքավորելու նպատակով, բանկից բանկոմատի մոտ տեղափոխելիս, 1000, 5000, 10000 և 20000–անոցների դրամատուփերից 2021 թվականի ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում հափշտակել են բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ ինկասատորները հափշտակել են իրենց տիրապետմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ։ Դրանից 35.260.000 ՀՀ դրամ գումարի չափով հափշտակությունների կատարմանը օժանդակել է անվտանգության վարչության ավագ մասնագետը, իսկ բանկոմատի հաշիվը ստուգելու դեպքում հայտնաբերման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 26.020.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության դեպքերը թաքցրել է բանկի մասնաճյուղի հաշվեգործառնական բաժնի գլխավոր հաշվապահ-գանձապահը:
Որպեսզի հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցվի, Գ.Ղ.-ն իրականացրել է նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի փոխարկում՝ իր ազգականների անվամբ ձեռք բերելով շարժական և անշարժ գույքեր:
Վերջինիս եղբայրն էլ այդ գումարների ծագման աղբյուրը և պատկանելությունը թաքցնելու նպատակով, իր անվամբ ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շարժական գույք, իսկ այնուհետև իր ընկերոջ օժանդակությամբ իրականացրել է այդ շարժական գույքի փոխարկում, այն է՝ փողերի լվացում:
Ձեռք բերված փաստերի հիման վրա երեք ինկասատորներին և բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի Վստահված գույքը հափշտակելը հոդվածով, բանկի անվտանգության աշխատակցին՝ Հանցափորձ և Վստահված գույքը հափշտակելը, բանկի հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետին Հանցանք կատարած անձին աջակցելու հոդվածով, բանկի աշխատակցի եղբորը Փողերի լվացում, իսկ վերջինիս ընկերոջը՝ Հանցափորձը և Փողերի լվացումը հոդվածով: Ութ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: