https://arm.sputniknews.ru/20230814/hemvodializ-stacvogh-buzharuneric-12-y-hrazharvel-en-meknel-arcakhic-64430884.html
Հեմոդիալիզ ստացող բուժառուներից 12-ը հրաժարվել են մեկնել Արցախից
Հեմոդիալիզ ստացող բուժառուներից 12-ը հրաժարվել են մեկնել Արցախից
Sputnik Արմենիա
Շուրջ երկու շաբաթվա ընթացքում Արցախում կվերջանան հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները: 14.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-14T19:51+0400
2023-08-14T19:51+0400
2023-08-15T12:19+0400
արցախ
հիվանդ
բուժառու
հիվանդություն
դեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52875863_0:0:2048:1153_1920x0_80_0_0_bc5b6a5efc069004154679ee7a395cb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հեմոդիալիզ ստացող բուժառուներից 12-ը հրաժարվել են մեկնել Արցախի Հանրապետությունից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։«Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ երկրի առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Բժշկական պարագաների ավարտից շուրջ 1 շաբաթ անց այդ հիվանդները կարող են մահանալ»,– ասված է հաղորդագրությունում:Նշվում է, որ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ին ԿԽՄԿ–ն վերջին օրերին տարհանել է Հայաստան։ Բոլորին առաջարկվել է տարհանման հնարավորությունը, սակայն 12-ը հրաժարվել են, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը։Նա ընդգծել է, որ այդ հիվանդների համար բացակայում է նաև հատուկ սննդակարգին հետևելու հնարավորությունը, ինչը լրացուցիչ վտանգներ է առաջացրել նրանց կյանքի ու առողջության համար։«Ես պառկած հիվանդ եմ, խնամակալ ունեմ տանը: Ես էլ եմ ուզում ապրել, ինձ նմաններն էլ են ուզում ապրել: Խնդրում եմ, որ աշխարհը օգնի ղարաբաղցիներին, օգնի դիալիզ ստացող և մնացած ծանր հիվանդներին ոտքի կանգնել: Ես այս դրությամբ չեմ կարող գնալ Երևան բուժման նպատակով, որովհետև ես ուզում եմ գամված սայլակին մեռնել Արցախում և թաղվել իմ գերեզմանոցում»,- նշել է 64-ամյա Վերա Հովսեփյանը, որը շաքարային դիաբետի հետևանքով կորցրել է տեսողությունը, չի կարողանում քայլել և 5 տարի շարունակ հեմոդիալիզ է ստանում:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52875863_0:0:2048:1536_1920x0_80_0_0_af0f6b1612a37f4c28bf25a034a9b7b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հիվանդ, բուժառու, հիվանդություն, դեղ
արցախ, հիվանդ, բուժառու, հիվանդություն, դեղ
Հեմոդիալիզ ստացող բուժառուներից 12-ը հրաժարվել են մեկնել Արցախից
19:51 14.08.2023 (Թարմացված է: 12:19 15.08.2023) Շուրջ երկու շաբաթվա ընթացքում Արցախում կվերջանան հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հեմոդիալիզ ստացող բուժառուներից 12-ը հրաժարվել են մեկնել Արցախի Հանրապետությունից։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի տեղեկատվական շտաբը։
«Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ երկրի առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Բժշկական պարագաների ավարտից շուրջ 1 շաբաթ անց այդ հիվանդները կարող են մահանալ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ին ԿԽՄԿ–ն վերջին օրերին տարհանել է Հայաստան։ Բոլորին առաջարկվել է տարհանման հնարավորությունը, սակայն 12-ը հրաժարվել են, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը։
«Մենք ստիպված ենք գնացել հիվանդներին տարհանելու քայլին, քանի որ շուրջ 2 շաբաթվա ընթացքում կվերջանան հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները: Հեմոդիալիզի հնարավորության բացակայության պայմաններում հիվանդների օրգանիզմում կտրուկ կերպով կբարձրանա ազոտի մակարդակը՝ միջինը մոտ 1 շաբաթից անխուսափելիորեն հանգեցնելով նրանց մահվան: Արցախի լիակատար պաշարումը ազդել է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող մարդկանց կյանքի վրա»,– ասել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Քրիստինե Ավագիմյանը:
Նա ընդգծել է, որ այդ հիվանդների համար բացակայում է նաև հատուկ սննդակարգին հետևելու հնարավորությունը, ինչը լրացուցիչ վտանգներ է առաջացրել նրանց կյանքի ու առողջության համար։
«Ես պառկած հիվանդ եմ, խնամակալ ունեմ տանը: Ես էլ եմ ուզում ապրել, ինձ նմաններն էլ են ուզում ապրել: Խնդրում եմ, որ աշխարհը օգնի ղարաբաղցիներին, օգնի դիալիզ ստացող և մնացած ծանր հիվանդներին ոտքի կանգնել: Ես այս դրությամբ չեմ կարող գնալ Երևան բուժման նպատակով, որովհետև ես ուզում եմ գամված սայլակին մեռնել Արցախում և թաղվել իմ գերեզմանոցում»,- նշել է 64-ամյա Վերա Հովսեփյանը, որը շաքարային դիաբետի հետևանքով կորցրել է տեսողությունը, չի կարողանում քայլել և 5 տարի շարունակ հեմոդիալիզ է ստանում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։