https://arm.sputniknews.ru/20230814/gjumru-bzhshkakan-kentrvonic-erevan-e-teghapvokhvel-evs-3-viravvor-64418032.html
Գյումրու բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել ևս 3 վիրավոր
Գյումրու բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել ևս 3 վիրավոր
Sputnik Արմենիա
Նրանցից մեկը «Աստղիկ» ԲԿ–ում է , երկուսը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։ 14.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-14T14:50+0400
2023-08-14T14:50+0400
2023-08-14T19:21+0400
ավտովթար
գյումրի
տուժածներ
հիվանդանոց
«սուրբ գրիգոր լուսավորիչ» բկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717513_0:110:1600:1011_1920x0_80_0_0_85c13f7f6a496566454054b2e6546819.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ավտովթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից։«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվածները կանայք են։ԱՆ–ից հայտնում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը դեռևս հետազոտման փուլում է:Հետազոտման փուլում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին: Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերից ամենաերիտասարդը 18 տարեկան էԱվելի վաղ հայտնել էինք, որ վթարից տուժածներից մեկը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, երկուսը` Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքումբախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717513_44:0:1468:1068_1920x0_80_0_0_1792b02ca3fd81297974f3854f75f611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, գյումրի, տուժածներ, հիվանդանոց, «սուրբ գրիգոր լուսավորիչ» բկ
ավտովթար, գյումրի, տուժածներ, հիվանդանոց, «սուրբ գրիգոր լուսավորիչ» բկ
Գյումրու բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել ևս 3 վիրավոր
14:50 14.08.2023 (Թարմացված է: 19:21 14.08.2023) Նրանցից մեկը «Աստղիկ» ԲԿ–ում է , երկուսը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ավտովթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: Այս մասին հայտնում են
ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվածները կանայք են։
ԱՆ–ից հայտնում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը դեռևս հետազոտման փուլում է:
Հետազոտման փուլում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարից տուժածներից մեկը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, երկուսը` Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք`
ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։