https://arm.sputniknews.ru/20230814/11-mardu-kjanq-khlats-vtari-hetevanqvov-tuzhatsneric-meki-vitshaky-tsajrahegh-tsanr-e-64400783.html
11 մարդու կյանք խլած վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
11 մարդու կյանք խլած վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տուժածների հարազատները հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։ 14.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-14T10:35+0400
2023-08-14T10:35+0400
2023-08-14T11:45+0400
հիվանդանոց
ավտովթար
ավտոբուս
ավտոմեքենա
զոհ
վիրավոր
գյումրի
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0c/26433017_0:151:1600:1051_1920x0_80_0_0_201c2e5ed9de030921ab8422221145f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսգիշերից հետո տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ 11 մարդու կյանք խլած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 տուժած։ Նրանցից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։«Նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր»,– նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 տուժած։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է թեթև:«Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել»,– տեղեկացնում են նախարարությունից:Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տուժածների հարազատները հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։ Նրանք միքանիօրյա տուրի էին մեկնել «Համշեն տուր» տուրիստական ընկերության հետ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 11 մարդ, կան վիրավորներ։ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 14-ին` ժամը 00:27-ին։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։
գյումրի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0c/26433017_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7fa6c481eb1f72752eb049cff6ec3f33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիվանդանոց, ավտովթար, ավտոբուս, ավտոմեքենա, զոհ, վիրավոր, գյումրի, երևան
հիվանդանոց, ավտովթար, ավտոբուս, ավտոմեքենա, զոհ, վիրավոր, գյումրի, երևան
11 մարդու կյանք խլած վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
10:35 14.08.2023 (Թարմացված է: 11:45 14.08.2023) Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տուժածների հարազատները հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսգիշերից հետո տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 11 մարդու կյանք խլած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 տուժած։ Նրանցից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
«Նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր»,– նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Տուժածներից մեկը Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:
Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 տուժած։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է թեթև:
«Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել»,– տեղեկացնում են նախարարությունից:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տուժածների հարազատները հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։ Նրանք միքանիօրյա տուրի էին մեկնել «Համշեն տուր» տուրիստական ընկերության հետ։
Ավելի վաղ հ
այտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 11 մարդ, կան վիրավորներ։ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 14-ին` ժամը 00:27-ին։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։