https://arm.sputniknews.ru/20230813/hro-hrshejnery-gjumru-kajazvorum-stugel-en-anvtangutjan-kanvonneri-pahpanumy-64376696.html
ՀՌՕ հրշեջները Գյումրու կայազորում ստուգել են անվտանգության կանոնների պահպանումը
ՀՌՕ հրշեջները Գյումրու կայազորում ստուգել են անվտանգության կանոնների պահպանումը
Sputnik Արմենիա
Ստուգման արդյունքում բնակելի և ենթակառուցվածքային օբյեկտներն ապահովվել են հրդեհաշիջման համար անհրաժեշտ միջոցներով։ 13.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-13T10:24+0400
2023-08-13T10:24+0400
2023-08-13T10:35+0400
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
հայաստան
վարժանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/02/57558418_0:287:3096:2029_1920x0_80_0_0_0e1ae5070d197d99696ed1ffb00ec7c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի հրշեջ թիմն ու ռազմաբազայի ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են Գյումրու կայազորի բնակելի և ենթակառուցվածքային օբյեկտների հրդեհաշիջման տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանումը։ Այս մասին հայտնել է ՀՌՕ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՀՌՕ մոտոհրաձգային ստորաբաժանումների վարորդներն ու մեխանիկ–վարորդները գիշերային պայմաններում մասնակցել են մարտական մեքենաների վարման և ավտոմոբիլային տեխնիկայի դասընթացներին։Պարապմունքների ընթացքում զինծառայողները ավելի քան 10 կմ ձգվող շարասյան կազմում քայլերթ են կատարել լեռնային ոլորապտույտ ճանապարհներով տարբեր արագություններով։Բարձր լեռնային զորավարժարան ավտոմոբիլային տեխնիկայի ժամանումից հետո վարորդները մարտական մեքենաների անձնակազմների հետ խոչընդոտների հաղթահարմամբ մրցավազք են կատարել զորամիավորման ավտոդրոմում և տանկոդրոմում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/02/57558418_242:65:2884:2047_1920x0_80_0_0_00aa8cfbee90dc7a98301c7713198386.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային ռազմական օկրուգ (հռօ), հայաստան, վարժանք
հարավային ռազմական օկրուգ (հռօ), հայաստան, վարժանք
ՀՌՕ հրշեջները Գյումրու կայազորում ստուգել են անվտանգության կանոնների պահպանումը
10:24 13.08.2023 (Թարմացված է: 10:35 13.08.2023) Ստուգման արդյունքում բնակելի և ենթակառուցվածքային օբյեկտներն ապահովվել են հրդեհաշիջման համար անհրաժեշտ միջոցներով։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի հրշեջ թիմն ու ռազմաբազայի ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են Գյումրու կայազորի բնակելի և ենթակառուցվածքային օբյեկտների հրդեհաշիջման տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանումը։ Այս մասին հայտնել է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
«Հանձնաժողովում ընդգրկված զինծառայողները զննել են զորանոցներում, հանրակացարաններում, ծառայողական և տեխնիկական շինություններում հրդեհաշիջման միջոցների, այդ թվում` հակահրդեհային վահանների առկայությունը։ Ստուգման արդյունքում բնակելի և ենթակառուցվածքային օբյեկտները, այդ թվում` ջերմային տնտեսություններն ու ջրային կոմունալ տնտեսությունները ապահովվել են հրդեհամարման անհրաժեշտ միջոցներով սահմանված նորմերի համաձայն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՌՕ մոտոհրաձգային ստորաբաժանումների վարորդներն ու մեխանիկ–վարորդները գիշերային պայմաններում մասնակցել են մարտական մեքենաների վարման և ավտոմոբիլային տեխնիկայի դասընթացներին։
Պարապմունքների ընթացքում զինծառայողները ավելի քան 10 կմ ձգվող շարասյան կազմում քայլերթ են կատարել լեռնային ոլորապտույտ ճանապարհներով տարբեր արագություններով։
Բարձր լեռնային զորավարժարան ավտոմոբիլային տեխնիկայի ժամանումից հետո վարորդները մարտական մեքենաների անձնակազմների հետ խոչընդոտների հաղթահարմամբ մրցավազք են կատարել զորամիավորման ավտոդրոմում և տանկոդրոմում։