https://arm.sputniknews.ru/20230813/baqun-petq-e-katari-ardaradatutjan-mijazgajin-datarani-vorvoshumy-mijazgajin-iravapashtpan-64384021.html
Բաքուն պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը․ միջազգային իրավապաշտպան
Բաքուն պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը․ միջազգային իրավապաշտպան
Sputnik Արմենիա
Քենեթ Ռոթը շեշտել է, որ Լաչինի ճանապարհի շրջափակման հետևանքով մարդասիրական արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ 13.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-13T15:51+0400
2023-08-13T15:51+0400
2023-08-13T15:51+0400
լաչինի միջանցք
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63639167_0:464:720:869_1920x0_80_0_0_7022d07ab942a72ae9479dfd885f1174.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից արդեն 8 ամիս շարունակվող Լաչինի ճանապարհի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։Նա գրառմանը կից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ նաև Ադրբեջանին ուղղված ՄԱԿ-ի փորձագետների կոչն է կցել։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63639167_0:411:720:951_1920x0_80_0_0_73d6c12dac7e622213b434038915d783.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
Բաքուն պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը․ միջազգային իրավապաշտպան
Քենեթ Ռոթը շեշտել է, որ Լաչինի ճանապարհի շրջափակման հետևանքով մարդասիրական արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից արդեն 8 ամիս շարունակվող Լաչինի ճանապարհի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։
Նա գրառմանը կից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ նաև Ադրբեջանին ուղղված ՄԱԿ-ի փորձագետների կոչն է կցել։
«Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման և ազատ տեղաշարժի ճանապարհի արգելափակումը»,- գրել է Ռոթը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։