00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բա տենց գրելուց ձեռքդ չի՞ ցավում». օգոստոսի 13-ը ձախլիկների միջազգային օրն է

© Photo : Unsplash / Kelly SikkemaՁախլիկ
Ձախլիկ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2023
Բաժանորդագրվել
Հոգեբանները կարծում են, որ ձախլիկներն օժտված են ուժեղ կամքով և ստեղծագործական ներուժով։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Արդեն 31 տարի շարունակ օգոստոսի 13-ին նշվում է ձախլիկների միջազգային օրը։ Նախաձեռնությունը եղել է Ձախլիկների բրիտանական ակումբինը, որը ստեղծվել էր դրանից 2 տարի առաջ` 1990 թվականին։
Առհասարակ ժամանակակից աշխարհը ստեղծված է մարդկանց համար, որոնք ամեն ինչ անում են աջ ձեռքով` դռները, համակարգչի մկնիկը, սրճեփը, և այլ կենցաղային իրեր։ Հանուն արդարության պետք է ասել, որ հատուկ ձախլիկների համար արտադրված որոշ ապրանքներ, այնուամենայնիվ, կան, սակայն դրանք բավականին քիչ են։ Ի դեպ, երկրագնդի վրա ապրող մարդկանց ընդամենը 10-12 %-ն է ձախլիկ։
Հարկ է նշել նաև, որ նախկինում անգամ գոյություն ուներ «թաքնված ձախլիկություն» հասկացությունը, երբ աշակերտները ստիպողաբար գրում էին աջ ձեռքով, սակայն մյուս գործողություններն այնուամենայնիվ անում էին ձախով։ Մինչ օրս դեռ կան կարծրատիպեր, որ ձախլիկ լինելը սխալ է և ճիշտն աջ ձեռքով գրելն ու աշխատելն է, հաճախ նաև տարօրինակ թվացող արտահայտություններ են հնչում, երբ աջլիկները տեսնում են ձախով գրող անձանց. «Բա տենց գրելուց ձեռքդ չի՞ ցավում», «ո՞նց ես կարողանում ձախով գրել», «հարմա՞ր է ձախով գրելը», «էլի գրի նայենք, ինչ հետաքրքիր է» և այլն։
Լեդի Գագան, Նիկոլ Քիդմանը և մյուս հայտնի ձախլիկները` աջակողմյան աշխարհում. լուսանկարներ
Հոգեբանները կարծում են, որ ձախլիկներն օժտված են ուժեղ կամքով և ստեղծագործական ներուժով։ Ձախլիկների մոտ առավել զարգացած է լինում գլխուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է պատկերավոր մտածողության, հուզական, զգայական, շարժողական գործողությունների համար: Մասնագետները վստահեցնում են` ձախլիկ երեխային չի կարելի փոխակերպել աջլիկի, քանի որ նրա մոտ կարող է թերարժեքության բարդույթ ձևավորվել, ինչպես նաև կակազություն, գրի և ընթերցանության խանգարումներ, նևրոզ սկսվել։
Նշվում է նաև, որ ձախլիկները հաճախ օժտված են լինում երաժշտական և նկարչական ընդունակություններով։
Աշխարհում հայտնի ձախլիկներից են Նապոլեոն Բոնապարտը, Ալբերտ Էնշտեյնը, Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասոն, Ուինսթոն Չերչիլը, Ռոնալդ Ռեյգանը, Մերլին Մոնրոն, Բիլլ Քլինտոնը, Չարլի Չապլինը, Փոլ Մաքքարթնին, Անջելինա Ջոլին, Բրեդ Փիթը, Բրյուս Ուիլիսը, Ռոբերտ դե Նիրոն, Մեծ Բրիտանիայի արքա Չարլզ 3-րդը, արքայազն Ուիլյամը, Ռիկի Մարտինը, Օփրա Ուինֆրին, Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը և այլք։
Հայ հայտնիներից էլ ձախլիկ են բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Նաիր Տիկնիզյանը, երգիչ Հարութ Փամբուխչյանը (Ձախ Հարութ- խմբ.), երգչուհի Սիրուշոն և ուրիշներ։
Լրահոս
0