00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստվածածինը խաղողի որթն է, իսկ Քրիստոսը՝ կենաց պտուղը. այսօր խաղողօրհնեք է

Խաղողօրհնեք  - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2023
Խաղողօրհնեք
Բաժանորդագրվել
Տեր Պսակը նշեց, որ դարեր շարունակ հայ քրիստոնյաները խաղողը ճաշակել են միայն խաղողօրհնեքի արարողությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից չորրորդը` Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն)։ Տոնի խորհուրդը հարության խորհուրդն արթուն պահելն ու խաղողի միջոցով Քրիստոսի հետ հաղորդակցությունն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց, տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Քահանան ընդգծեց` Մարիամ Աստվածածնի վերափոխման, նաև Խաչվերացի տոնի մասին թեպետ հիշատակում չկա Սուրբ գրքում, բայց այդ տոներն իրենց հիմքը վերցնում են եկեղեցական բանավոր ավանդությունից։
«Տոնի խորհուրդը Աստվածածնի միջոցով մեկ անգամ ևս հարության խորհուրդը քրիստոնյաների մեջ արթուն պահելն է։ Աստվածածինը Քրիստոսի համբարձումից հետո 12 տարի ապրեց երկրային կյանքի իր ընթացքը։ 12 տարի անց, ինչպես ավետումն էր եղել, Գաբրիել հրեշտակապետը նորից հայտնվեց Աստվածածնին և ավետեց, որ պետք է ննջի»,–ասաց տեր Պսակը։
Քահանան նշում է, որ Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի 12 տարին եղել է նորաթուխ քրիստոնեական եկեղեցու ամրապնդման շրջան, ինչպես նաև Քրիստոսի կենդանի ներկայությունն ու մխիթարությունն էր քրիստոնյաների համար։
Աստվածածինը ննջեց Գեթսեմանիի պարտեզում, որտեղ թաղվել էին իր ծնողները`Հովակիմը և Աննան, ինչպես նաև Հովսեփ Արդարը, որը որպես նշանած հովանի էր եղել սուրբ կույսին և մանուկ Հիսուսին։
Մեզ հասած պատմության համաձայն` Մարիամ Աստվածածնի հուղարկավորությանը բացակա առաքյալներից Թովմասն ու Բարդուղիմեոսը, որոնք այդ ժամանակ քարոզչության էին (ինչպես հայտնի է՝ Բարդուղիմեոսը Հայաստան էր եկել) ցանկացել են իրենց վերջին հրաժեշտը տալ Աստվածամորը, որի համար նրա գերեզմանի քարն են բացել ու տեսել, որ միայն պատանքն է (դիակը փաթաթելու սպիտակ սավան)։
Մարիամ Աստվածածինը հարություն էր առել, և այդ լուրն էլ դարձել է տոնի սկիզբը։
© Sputnik / Andranik GhazaryanՏեր Պսակ քահանա Մկրտչյանը
Псак Мкртчян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը
«Այսինքն` Աստվածածինը վերափոխվեց, վերցվեց դեպի երկինք, ինչպես Քրիստոսը խոստացել էր։ Մահվանից հետո երկրորդ անգամ մարմնով հարություն առնելու և երկինք փոխադրվելու հանգամանքը, կարծես, այլևս ամրապնդվեց, դարձավ իրողություն ու ճշմարտություն քրիստոնյաների համար և Քրիստոսի եկեղեցու համար»,– նշեց քահանա Մկրտչյանը։
Սա Տիրամորը նվիրված տոներից ամենահինն է։ Ավելի ուշ արդեն քրիստոնյաները այս տոնի հետ նշել են նաև Խաղողօրհնեքը։ Հայաստանում այս տոնի առաջին հիշատակումը, տեր Պսակի խոսքով, Կիլիկյան Հայաստանի շրջանից է, որի ժամանակներից մեզ հասել է Ներսես Շնորհալու խաղողօրհնեքին նվիրված աղոթքը, որն ընթերցվում է արարողության խորհրդի ժամանակ։
«Մեր սուրբ հայրապետը սկսելով ամենասկզբից` դեռևս Նոյից, խաղողի խորհուրդը փոխանցելով մեզ, խնդրում է և՛ մեր անունից, և՛ եկեղեցու անունից, որ Աստված իր օրհնությունը առաքի կենսաբեր պտղի վրա, որ դառնա ճաշակողների համար և հոգևոր և մարմնավոր բժշկության արդյունք և նաև օրհնության աղբյուր»,–ասաց նա։
Քահանան ընդգծում է, որ դարեր շարունակ, նախքան խաղողօրհնեքի արարողությունը, հայ քրիստոնյաները խաղող չեն ճաշակել, քանի որ այն միայն օրհնությունից հետո է մարդկանց հասանելի եղել որպես ճաշակելի պտուղ։
Ժողովրդական խաղողօրհնեքի տոնախմբությունը ևս քրիստոնեական և սուրբ գրային հիմք ունի. Տեր Պսակը համեմատություն կատարեց` Աստվածածինը խաղողի որթն է, իսկ Քրիստոսը՝ կենաց պտուղը, որը քամելուց ստանում են գինին։ Իսկ գինին, ինչպես հայտնի է Աստվածաշնչից, Քրիստոսը համեմատել է իր արյան հետ։
Լրահոս
0