«Ապրելու երկիր» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը
15:33 13.08.2023 (Թարմացված է: 17:23 13.08.2023)
© Photo : Ապրելու Երկիր Կուսակցություն«Ապրելու երկիր» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը
«Ապրելու երկիր» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը
© Photo : Ապրելու Երկիր Կուսակցություն
Բաժանորդագրվել
Այսօր ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն է, մինչև երեկ ներառյալ 8 կուսակցություն էր դիմել։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր ընտրական ցուցակը։
Նրանց ընտրական ցուցակում 129 թեկնածու է ընդգրկված։
Կուսակցության ֆեյսբուքյան էջում ներկայացված է թեկնածուների առաջին քսանյակը․
1.
Մանե Թանդիլյան2.
Մեսրոպ Առաքելյան3.
Դավիթ Մարգարյան4.
Աշոտ Աղաբաբյան5.
Տելեմակ Անանյան6.
Արաքսյա Գրիգորյան7.
Հռիփսիմե Հովհաննիսյան8.
Տիգրան Սահակյան9.
Հրաչյա Գրիգորյան10.
Լևոն Օհանյան11.
Հայկ Մկրտչյան12.
Ռուզաննա Սարգսյան13.
Անդրանիկ Ամիրջանյան14.
Գոռ Գևորգյան15.
Քրիստինա Մարտիրոսյան16.
Գառնիկ Գրիգորյան17.
Մերի Պողոսյան18.
Արտաշես Մնացականյան19.
Պետրոս ՄարկոսյանՀիշեցնենք, որ այսօր ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն է։ Օգոստոսի 12-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 8 կուսակցություն էր դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» և «Հաղթանակ» կուսակցությունները։
Նշենք, որ օգոստոսի 3–ից մեկնարկել է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտևի 10 օր և կավարտվի օգոստոսի 13-ին: Օգոստոսի 23-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։
Հավելենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: