https://arm.sputniknews.ru/20230812/rdn-hrtirajin-harvats-e-hascrel-ivanvo-frankvovski-razmakan-odanavakajanin-pn-64345423.html
ՌԴ–ն հրթիռային հարված է հասցրել Իվանո-Ֆրանկովսկի ռազմական օդանավակայանին. ՊՆ
ՌԴ–ն հրթիռային հարված է հասցրել Իվանո-Ֆրանկովսկի ռազմական օդանավակայանին. ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ զինված ուժերի զորքերի «Արևմտյան» խմբավորման գրոհային ջոկատները հարձակողական գործողություններ վարելու ընթացքում բարելավել են դիրքը Կուպյանսկի ուղղությամբ... 12.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-12T16:04+0400
2023-08-12T16:04+0400
2023-08-12T16:10+0400
ռուսաստան
ուկրաինա
զինծառայող
օդանավակայան
պահեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/1784/87/17848742_0:61:1600:961_1920x0_80_0_0_6431eb2d5eb4f2df56af9cb1083a147c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարված է հասցրել Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Կոլոմիյա բնակավայրի շրջանում գտնվող ռազմական օդանավակայանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Դոնեցկի ուղղությամբ զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները ավիացիայի և հրետանու հետ համագործակցությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի յոթ հարձակում: ԴԺՀ Պերվոմայսկոյե բնակավայրի շրջանում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ մեքենայացված բրիգադի զինամթերքի պահեստը։Խերսոնի ուղղությամբ կրակային խոցման արդյունքում ոչնչացվել է ուկրաինական շուրջ 35 զինծառայող, երկու ավտոմեքենա, մեկ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից, ինչպես նաև ամերիկյան արտադրության AN/TPQ-36 հակահրթիռային պայքարի ռադիոտեղորոշիչ կայանը:Բացի այդ, Զապորոժիեի մարզի Օրեխով քաղաքի շրջանում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 10-րդ բանակային կորպուսի առաջնագծի հրամանատարական կետը: Զապորոժիե քաղաքի և Զապորոժիեի մարզի Մալայա Տոկմաչկա բնակավայրի շրջաններում ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության և Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման պահեստները:Հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ օրվա ընթացքում 29 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել ԼԺՀ-ի Պլոշչանկա, Բելոգորովկա, ԴԺՀ-ի Պոկրովսկոյե, Զապորոժիեի մարզի Ուլյանովկա, Օչերևատոյե, Խերսոնի մարզի Պոկրովսկոյե բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Սև ծովի ավազանի երկնքում:Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի ցանկանում հակամարտությունը տեղափոխել ՌԴ տարածքՀիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1784/87/17848742_120:0:1481:1021_1920x0_80_0_0_7f575dbdc62e03e9b3e62f52b0f22157.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զինծառայող, օդանավակայան, պահեստ
ռուսաստան, ուկրաինա, զինծառայող, օդանավակայան, պահեստ
ՌԴ–ն հրթիռային հարված է հասցրել Իվանո-Ֆրանկովսկի ռազմական օդանավակայանին. ՊՆ
16:04 12.08.2023 (Թարմացված է: 16:10 12.08.2023) ՌԴ զինված ուժերի զորքերի «Արևմտյան» խմբավորման գրոհային ջոկատները հարձակողական գործողություններ վարելու ընթացքում բարելավել են դիրքը Կուպյանսկի ուղղությամբ առաջնագծի երկայնքով։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարված է հասցրել Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Կոլոմիյա բնակավայրի շրջանում գտնվող ռազմական օդանավակայանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կուպյանսկի ուղղությամբ մեկ օրվա ընթացքում հաջողությամբ հետ են մղվել Ուկրաինայի զինված ուժերի 95-րդ դեսանտագրոհային, 14-րդ և 32-րդ մեքենայացված բրիգադների ստորաբաժանումների ութ հարձակումներ և հակագրոհներ: ՌԴ ԶՈւ զորքերի «Արևմտյան» խմբավորման գրոհային ջոկատները հարձակողական գործողությունների վարման ընթացքում բարելավել են դիրքը առաջնագծի երկայնքով։
Դոնեցկի ուղղությամբ զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները ավիացիայի և հրետանու հետ համագործակցությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի յոթ հարձակում: ԴԺՀ Պերվոմայսկոյե բնակավայրի շրջանում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ մեքենայացված բրիգադի զինամթերքի պահեստը։
Խերսոնի ուղղությամբ կրակային խոցման արդյունքում ոչնչացվել է ուկրաինական շուրջ 35 զինծառայող, երկու ավտոմեքենա, մեկ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից, ինչպես նաև ամերիկյան արտադրության AN/TPQ-36 հակահրթիռային պայքարի ռադիոտեղորոշիչ կայանը:
Բացի այդ, Զապորոժիեի մարզի Օրեխով քաղաքի շրջանում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 10-րդ բանակային կորպուսի առաջնագծի հրամանատարական կետը: Զապորոժիե քաղաքի և Զապորոժիեի մարզի Մալայա Տոկմաչկա բնակավայրի շրջաններում ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության և Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման պահեստները:
Հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ օրվա ընթացքում 29 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել ԼԺՀ-ի Պլոշչանկա, Բելոգորովկա, ԴԺՀ-ի Պոկրովսկոյե, Զապորոժիեի մարզի Ուլյանովկա, Օչերևատոյե, Խերսոնի մարզի Պոկրովսկոյե բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Սև ծովի ավազանի երկնքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։