https://arm.sputniknews.ru/20230812/rd-hro-razmakajani-masnagetnern-alagjaz-zvoravarzharanum-planajin-varzhanqi-kmasnakcen-64334534.html
ՌԴ ՀՌՕ ռազմակայանի մասնագետներն «Ալագյազ» զորավարժարանում պլանային վարժանքի կմասնակցեն
ՌԴ ՀՌՕ ռազմակայանի մասնագետներն «Ալագյազ» զորավարժարանում պլանային վարժանքի կմասնակցեն
Sputnik Արմենիա
Վարժանքների ընթացքում մասնագետները կամրապնդեն գիտելիքներն ու գործնական հմտությունները: 12.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-12T12:37+0400
2023-08-12T12:37+0400
2023-08-12T12:38+0400
հայաստան
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
մասնագետ
վարժանք
https://cdn.am.sputniknews.ru/img/435/01/4350163_0:85:1600:985_1920x0_80_0_0_1f1565b14b00321dbd5894ce125c13f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ինժեներական զորքերի մասնագետները պլանային վարժանքի կմասնակցեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում և կկատարեն զորքերի ապահովման մի շարք խնդիրներ:Զինծառայողները պարապմունքների ընթացքում դժվարանցանելի վայրերում շարասյունային ուղիներ կստեղծեն, հատուկ տեխնիկայի կիրառմամբ ականապատ դաշտերում անցուղիներ կստեղծեն զորքերի առաջխաղացման համար։Գյումրիում ՀՌՕ ռազմակայանի ՌՈ աշխատակիցները պլանային վարժանք են անցկացրելԱկանապատ պատնեշների որոնման ժամանակ կգործարկվեն ականահետախույզ շների կինոլոգիական հաշվարկները, «Կորշուն» ականորսիչների կիրառմամբ ռազմական ինժեներները տեղանքում պայթյունավտանգ առարկաներ կորոնեն՝ միավորման ստորաբաժանումների շարժման ուղիների և տեղաշարժերի հետագա նախապատրաստման համար: Վարժանքների ընթացքում ռուսական ռազմակայանի մասնագետները կամրապնդեն գիտելիքներն ու գործնական հմտությունները ականապայթյունային գործում և տեղանքի ականազերծման ոլորտում, այդ թվում՝ գիշերային պայմաններում:Ռուսական բազայի զինծառայողները հետախուզական խնդիրներ են կատարել Հայաստանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/435/01/4350163_88:0:1512:1068_1920x0_80_0_0_cde32eae12c02157695cf6f03ffbde36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), մասնագետ, վարժանք
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), մասնագետ, վարժանք
ՌԴ ՀՌՕ ռազմակայանի մասնագետներն «Ալագյազ» զորավարժարանում պլանային վարժանքի կմասնակցեն
12:37 12.08.2023 (Թարմացված է: 12:38 12.08.2023) Վարժանքների ընթացքում մասնագետները կամրապնդեն գիտելիքներն ու գործնական հմտությունները:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ինժեներական զորքերի մասնագետները պլանային վարժանքի կմասնակցեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում և կկատարեն զորքերի ապահովման մի շարք խնդիրներ:
Զինծառայողները պարապմունքների ընթացքում դժվարանցանելի վայրերում շարասյունային ուղիներ կստեղծեն, հատուկ տեխնիկայի կիրառմամբ ականապատ դաշտերում անցուղիներ կստեղծեն զորքերի առաջխաղացման համար։
Ականապատ պատնեշների որոնման ժամանակ կգործարկվեն ականահետախույզ շների կինոլոգիական հաշվարկները, «Կորշուն» ականորսիչների կիրառմամբ ռազմական ինժեներները տեղանքում պայթյունավտանգ առարկաներ կորոնեն՝ միավորման ստորաբաժանումների շարժման ուղիների և տեղաշարժերի հետագա նախապատրաստման համար: Վարժանքների ընթացքում ռուսական ռազմակայանի մասնագետները կամրապնդեն գիտելիքներն ու գործնական հմտությունները ականապայթյունային գործում և տեղանքի ականազերծման ոլորտում, այդ թվում՝ գիշերային պայմաններում: