00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունն ուզում է պարզեցնել տեղական էլեկտրոնիկայի արտահանումը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցՄիկրոսխեմա
Միկրոսխեմա - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2023
Միկրոսխեմա
Բաժանորդագրվել
Նախատեսվում է պարզեցնել ապրանքների ծագման մասին փաստաթղթերի ներկայացումը, ինչպես նաև դրանց նմուշների արտահանումը միջազգային ցուցահանդեսներ: Բացի այդ, կարող է պարզեցվել նաև մասերի և բաղադրիչների ներմուծման կարգը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանի իշխանությունը պատրաստվում է լրացուցիչ որոշումներ կայացնել տեղական, ոչ վերարտահանվող էլեկտրոնիկայի արտահանումը դյուրացնելու նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։
Առաջիկայում նախարարությունը կառավարությանը կներկայացնի այսպես կոչված «Ata carnet» կոնվենցիայի գործարկման կարգը: Ուղեկցող փաստաթղթերի այս տեսակը տրվում է ապրանքների ժամանակավոր՝ մինչև մեկ տարի ժամկետով արտահանման դեպքում և ազատում մաքսազերծումից (քանի որ հաստատում է, որ արտահանվող ապրանքները չեն վաճառվում և որոշ ժամանակ անց վերադառնալու են):
Այդպիսի փաստաթղթերով ավելի հեշտ է ապրանքների նմուշներ տանել արտասահմանյան ցուցահանդեսներ կամ դրանք ուղարկել հաճախորդներին (որպես սերիական առաքմանը նախորդող փորձնական օրինակներ): Սա հատկապես արդիական է տեխնոլոգիական արտադրությունների համար (միկրոսխեմաներ, օպտիկական և չափիչ սարքավորումներ և այլ սարքեր, որոնք փոքր քանակությամբ արտադրվում են Հայաստանում)։
«Հայկական» մեքենաների վրացական արգելք. փորձագետը թվարկում է ՌԴ-ի և ՀՀ-ի համար հետևանքները
Իրավական առումով Հայաստանը կոնվենցիային միացել է 2017 թվականին, սակայն փաստացի 6 տարվա ընթացքում որևէ ընթացակարգ չի ընդունվել, որով Հայաստանի մաքսային ծառայությունները կկարողանային նման ապրանքներ ընդունել և բաց թողնել:
Արտահանմանն առնչվող մի շարք այլ հարցեր էլ կան, օրինակ՝ ծագման երկրի հստակեցման հետ կապված (հստակ տարբերակելու համար՝ ապրանքը Հայաստանո՞ւմ էարտադրված, թե՞ վերարտահանվում է)։ Դրա ընթացակարգերը վաղուց գոյություն ունեն։ Հարկավոր է, որ ապրանքի արժեքի առնվազն 51%-ը ձևավորվի Հայաստանում (հումքի, դետալների պատրաստման, սպասարկող սոֆթի կազմման և այլնի հաշվին)։ Փոխնախարարի խոսքով` կարևոր է, որ բիզնեսը հնարավորություն ստանա այդ փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ ժամանակ խնայելու նպատակով։
«Մենք արդեն ունենք trade.gov.am հարթակը՝ «մեկ պատուհան» բիզնեսի համար՝ արտաքին առևտրի հետ կապված բոլոր փաստաթղթերի վերաբերյալ: Մենք ցանկանում ենք ընդլայնել այդ հարթակի հնարավորությունները բիզնեսի համար, այդ թվում՝ վերոնշյալ նպատակներով»,-ասաց Գևորգյանը։
Մյուս հարցը կապված է բաղադրիչների ներմուծման հետ (որոնք հայկական էլեկտրոնային արդյունաբերության համար գրեթե ամբողջությամբ գալիս են արտերկրից)։ Սարքավորումների և մասերի որոշակի տեսակներ (միկրոպրոցեսորներ, տպատախտակներ, դիոդներ և այլն) համարվում են երկակի նշանակության ապրանքներ (և՛ քաղաքացիական, և՛ ռազմական) և ներմուծման ժամանակ լրացուցիչ ստուգում են անցնում: Այս կարգն ընդունված է ամբողջ աշխարհում, սակայն նախկինում հայաստանյան բիզնեսը բողոքում էր, որ այդկերպ ստուգում են նույնիսկ համեմատաբար պարզ սարքավորումները։ Դա հատկապես անտրամաբանական է այն պատճառով, որ այս սարքավորումներով պատրաստի ապրանքները (համակարգիչներ, բջջային հեռախոսներ կամ կենցաղային տեխնիկա) նման ստուգում չեն անցնում։
Փոխնախարարը հիշեցրեց, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն սկսել է վերապատրաստել մաքսային ծառայողներին, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ կողմնորոշվել, թե ինչն ուղարկեն լրացուցիչ ստուգման, ինչը՝ ոչ։ Բացի այդ, մեկ անգամ զուտ քաղաքացիական ճանաչված ապրանքներն այլևս այս եղանակով չեն ստուգվում (անկախ նրանից, թե որ ձեռնարկությունն է դրանք ներմուծում): Կոմիտեն բիզնեսի համար նաև հրապարակում է այդպիսի ապրանքների և մասերի ցանկը:

«Մենք բիզնեսից ազդանշաններ ենք ստանում, որ էլեկտրոնիկայի ներմուծման ընթացակարգերը պարզեցվել են, բայց դա բավարար չէ։ Մենք պետք է հնարավորինս պարզեցնենք ընթացակարգերը մեր արտադրողների համար՝ պայմանով, որ դա պետք է բուն հայկական արտադրություն լինի»,- հավելեց Գևորգյանը։

Նշենք, որ Հայաստանից մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումը 2022 թվականին աճել է ավելի քան 10 անգամ՝ մոտ 60 մլն դոլարից հասնելով 695 մլն դոլարի (աճի ամենամեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին)։ Այնուամենայնիվ, Հայաստանն ինքն էլ էարտադրում և արտահանում այդպիսի արտադրանք (թեև փոքր ծավալներով)։ Այսպես` 2021 թվականին (նախքան պատժամիջոցների հետևանքով զանգվածային վերարտահանման սկիզբը) այդ ապրանքների արտահանումն աճել էր մոտ 30 տոկոսով՝ հասնելով 30,6 մլն դոլարի։
Վարկերը կէժանանան, բայց ոչ շուտ և ոչ շատ. տնտեսագետը` ԿԲ որոշման հնարավոր արդյունքի մասին
Լրահոս
0