00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում կայացավ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց «Ճախրուկ» միջազգային փառատոնը

Բաժանորդագրվել
«Ճախրուկի» շնորհիվ կավագործություն սովորած երեխաներն իրենց պատրաստած իրերը նվիրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու գլխավոր դատախազին։
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»․ այս խորագրով այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնի մասնակիցներ
Ежегодный международный фестиваль людей с особыми потребностями Чахрук (12 августа 2023). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2023
«Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնի մասնակիցներ
Փառատոնի շրջանակում ելույթ ունեցան խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից և Հայաստանի մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից։
Փառատոնի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք շուրջ 4 տարի որպես կամավորներ աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը։ Այնտեղ հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը և մանկատան երեխաներին ազգային, հոգևոր երգ-երաժշտություն և կավագործություն են սովորեցնում։
Հայաստանում ստեղծել են սարքի նախատիպ, որը կօգնի խուլ ու համրերին սովորել և աշխատել
27–ամյա Դավիթ Զաքարյանի համար բեմը նոր չէր․ նա անցած տարի էլ էր մասնակցել փառատոնին։
««Ճախրուկի» շնորհիվ եմ երգել ու նվագել սովորել։ Սա նաև հնարավորություն տվեց Գյումրի գալու ու մի քիչ զբոսնելու»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Թամարա Թավրիզյանն ու Համլետ Այվազյանն էլ «Ճախրուկի» շնորհիվ կավագործություն են սովորել ու հիմա իրենց գիտելիքները փոխանցում են մյուսներին. երկուսով վարում են Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի կավագործության խմբակը։
Այսօր նրանց սաները` Նարեկը, Գարիկն ու Գոռը, իրենց պատրաստած ամանները նվիրեցին փառատոնի հյուրերին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Թամարա Թավրիզյանն ու Համլետ Այվազյանը իրենց սաների հետ
Ежегодный международный фестиваль людей с особыми потребностями Чахрук (12 августа 2023). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2023
Թամարա Թավրիզյանն ու Համլետ Այվազյանը իրենց սաների հետ
Նշենք, որ «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը 3-րդ անգամ էր անցկացվում, առաջինը կազմակերպվել էր Վանաձորում, 2-րդը` Սաղմոսավանքի բակում։
«Մի նոր գարուն» Ելենայի համար կամ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ դեֆիլե
Լրահոս
0