00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան համայնքը զրկվել է շուրջ 926 մլն դրամ ստանալու հնարավորությունից. մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2023
ՀՀ գլխավոր դատախազություն
Բաժանորդագրվել
Ըստ դատախազության` Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2014-2023 թվականների ընթացքում ցուցաբել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանի մայթերին տեղադրված տերմինալները տարիներ շարունակ գործել են առանց որևէ հիմքի, ինչի հետևանքով Երևան համայնքը զրկվել է շուրջ 926 մլն դրամ ստանալու հնարավորությունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, որն ուսումնասիրություններ է կատարել «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված հոդվածի հիման վրա ու պարզել, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առանց որևէ հիմքի գործում է 1296 տերմինալ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունների միջև 2014 թվականի հուլիսի 10-ին կնքվել է համաձայնագիր, որի հիման վրա ավտոկայանատեղիների սպասարկումն իրականացնելու համար տարբեր վարչական շրջաններում առանձնացվել է 235 հողատարածք։
Սակայն չեն կանոնակարգվել առանձնացված հողամասերն օգտագործման տրամադրելու կարգն ու պայմանները, չեն կանոնակարգվել նաև դրանց համար վճարումները: Վերոնշյալ որոշումների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, տրանսպորտի, անշարժ գույքի կառավարման վարչության պետերի վրա:
Պարզվել է նաև, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության և «Իզի Փեյ» ՍՊ ընկերության միջև 2017 թվականին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ «Իզի Փեյ» ՍՊԸ–ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա 300 վճարային տերմինալների տեղադրման դիմաց պարտավորվել է ամսական 5 մլն 958 հազար դրամ վճարել «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԲ–ին։

«Մեկ տերմինալի տեղադրման վճարը կազմել է 19 860 դրամ, ինչը նշանակում է, որ համայնքը տարիներ շարունակ փաստացի զրկվել է յուրաքանչյուր տեղադրված տերմինալի համար ամսական շուրջ 19 860 դրամ ստանալու հնարավորությունից, որը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կազմում է 25 մլն 738 հազար 560 դրամ, իսկ 3 տարվա հաշվարկով՝ շուրջ 926 մլն 588 հազար 160 դրամ»,– ասված է հաղորդագրությունում:

Հաշվի առնելով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձիք 2014-2023 թվականների ընթացքում ցուցաբել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ,ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե:
Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ նախկին ՔՕ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):
Պետությանը պատճառվել է 10 մլն դրամի վնաս. դատախազությունը` «Հայֆիլմի» վաճառքի մասին
Լրահոս
0