https://arm.sputniknews.ru/20230812/britaniajum-dprvocakan-tsragric-hanum-en-anhandurzhvogh-grqery-64342425.html
Բրիտանիայում դպրոցական ծրագրից հանում են «անհանդուրժող» գրքերը
Բրիտանիայում դպրոցական ծրագրից հանում են «անհանդուրժող» գրքերը
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ 23 դպրոց հայտնում է, որ 2020 թվականից ի վեր հաջողությունների է հասել ռասիզմի դեմ պայքարում։ 12.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-12T13:26+0400
2023-08-12T13:26+0400
2023-08-12T13:45+0400
մեծ բրիտանիա
գիրք
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/54/14/541400_0:97:1024:673_1920x0_80_0_0_b261a24259389defddbe9719d0f0b862.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի դպրոցները գրականության ծրագրից հեռացնում են այն դասական ստեղծագործություններն ու մրցանակների արժանացած գրքերը, որոնք, ըստ նրանց, բավականաչափ հանդուրժողականություն չեն պարունակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Times» թերթին:Զեկույցում, որին ծանոթացել է պարբերականը, 23 դպրոց հայտնում է ռասիզմի դեմ պայքարում հաջողությունների մասին՝ 2020 թվականին ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:Մասնավորապես Սթիվենիջի Թոմաս Ալենի ակադեմիան ծրագրից հանել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սթայնբեքի «Մկների և մարդկանց մասին» վիպակը՝ հայտարարելով, որ այն ամրապնդում է բացասական կարծրատիպերը և ռասիստական արտահայտություններ է պարունակում։Մեկ այլ ուսումնական հաստատություն՝ Բերքհեմսթեդի Էշլինդս դպրոցը, որոշել է, որ աշակերտները չպետք է կարդան մանկագիր Անաբել Փիթչերի «Քույրս ապրում է բուխարու վրա» գիրքը (արժանացել է Բրենֆորդ Բոուզի մրցանակին), քանի որ դրանում չափազանց կարծրատիպային է ներկայացված մուսուլման հերոսը:
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/54/14/541400_0:0:1024:768_1920x0_80_0_0_507ea0a1cd4aeb65671f8e97159b81f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, գիրք, դպրոց
մեծ բրիտանիա, գիրք, դպրոց
Բրիտանիայում դպրոցական ծրագրից հանում են «անհանդուրժող» գրքերը
13:26 12.08.2023 (Թարմացված է: 13:45 12.08.2023) Ընդհանուր առմամբ 23 դպրոց հայտնում է, որ 2020 թվականից ի վեր հաջողությունների է հասել ռասիզմի դեմ պայքարում։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի դպրոցները գրականության ծրագրից հեռացնում են այն դասական ստեղծագործություններն ու մրցանակների արժանացած գրքերը, որոնք, ըստ նրանց, բավականաչափ հանդուրժողականություն չեն պարունակում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Times» թերթին:
«Դպրոցները գրականության ցանկից հանում են դասական վեպերն ու մրցանակակիր գրքերը՝ ձգտելով ապագաղութացնել և դիվերսիֆիկացնել ուսումնական ծրագրերը»,-հայտնում է թերթը:
Զեկույցում, որին ծանոթացել է պարբերականը, 23 դպրոց հայտնում է ռասիզմի դեմ պայքարում հաջողությունների մասին՝ 2020 թվականին ԱՄՆ-ում աֆրոամերիկացի
Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:
Մասնավորապես Սթիվենիջի Թոմաս Ալենի ակադեմիան ծրագրից հանել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սթայնբեքի «Մկների և մարդկանց մասին» վիպակը՝ հայտարարելով, որ այն ամրապնդում է բացասական կարծրատիպերը և ռասիստական արտահայտություններ է պարունակում։
Մեկ այլ ուսումնական հաստատություն՝ Բերքհեմսթեդի Էշլինդս դպրոցը, որոշել է, որ աշակերտները չպետք է կարդան մանկագիր Անաբել Փիթչերի «Քույրս ապրում է բուխարու վրա» գիրքը (արժանացել է Բրենֆորդ Բոուզի մրցանակին), քանի որ դրանում չափազանց կարծրատիպային է ներկայացված մուսուլման հերոսը: