00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեզվական մանիպուլյացիան քաղաքական գործիչի օգնականն է. փորձագետի խորհուրդները ՀՀ վարչապետին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ասուլիսին
Նիկոլ Փաշինյանն ասուլիսին - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2023
Նիկոլ Փաշինյանն ասուլիսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ինստիտուտի ավագ դասախոսը նշում է, որ սխալ խոսք ունեցող մարդը չի կարող ինքնավստահ լինել և առավել ևս հաջողության հասնել բանակցություններում:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հռետորական արվեստը քաղաքական գործիչների կարևորագույն հմտություններից է: Այսպես է կարծում Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի ավագ դասախոս Արմեն Տերյանը։ Փորձագետը համոզված է, որ խոսքային մանիպուլյացիային տիրապետող քաղաքական գործիչն ի վիճակի է ցանկացած միտք ներշնչել լայն լսարանին, իսկ բանակցություններում հասնել ցանկալի նպատակին: Իսկ այնքաղաքական գործիչը, որը կարևորություն չի տալիս խոսքի հմտությանը, հաճախ իրեն այնքան էլ վստահ չի զգում և շփման ժամանակ դժվարությունների է հանդիպում։
© Sputnik / Aram NersesyanԱրմեն Տերյանը Sputnik Արմենիայում
Старший преподаватель кафедры сценической речи Российского государственного института сценических искусств Армен Терян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
Արմեն Տերյանը Sputnik Արմենիայում
Տերյանի կարծիքով՝ խոսքը ճիշտ կառուցող քաղաքական գործիչները կարողանում են քաղաքացիների համակրանքը շահել, գրավել հանդիսատեսին, ու դա հատկապես կարևոր է նախընտրական արշավների և միջազգային հարցերի քննարկման ժամանակ։ Միևնույն ժամանակ, նա նշում է, որ կարևոր է սովորել ոչ միայն խոսքի արվեստը, այլև ժեստիկուլյացիայի։ Որպես նման հմտությունների տեր քաղաքական գործիչ նա նշեց Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի անունը։ Փորձագետն ասում է, որ նա ոչ միայն տիրապետում էր խոսքի մանիպուլյացիայի հնարքներին, այլև հմտորեն օգտագործում էր ժեստեր և դեմքի արտահայտություններ:
«Շատերը՝ տասը հոգուց ինը, շնչառությունը կարգավորելու կարիք ունեն։ Կան մարդիկ, որոնք դա բնականից ունեն, բայց շատ քչերն են այդպիսին։ Խոսքի մանիպուլյացիան և ոչ վերբալ վարքի հմտությունները կարելի է և պետք է սովորել», – Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց փորձագետը։
Տերյանը վերլուծեց հայ քաղաքական գործիչների հռետորական հմտությունները։ Նա առանձին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որըպաշտոնը ստանձնելու սկզբում ավելի զգացմունքային էր, նրա ձայնն ավելի հաճախ էր ճվճվոցիվերածվում: Հիմա վարչապետին հաջողվում է իրեն զսպել, բայց նրա ելույթները չափազանց միապաղաղ են դարձել։ Փորձագետը կարծում է, որ Փաշինյանը պետք է դիմի մասնագետներին, որ իր խոսքը դառնա ազդեցիկ, կոնկրետ և հասկանալի ներքին և արտաքին լսարանի համար:
Տերյանի խոսքով`Հայաստանի վարչապետին չէր խանգարի հրաժարվել խոսքի միապաղաղությունից և «հույզեր ավելացնել»։ Ասում է` երբ վարչապետը խոսում է, չի զգացվում, որ նա ապրում է ինչ-որ մեկի ցավով։
«Փաշինյաննիր հռետորաբանությամբ (պատերազմից հետո) չի փորձում կապ հաստատելլսարանի հետ։ Նա կարծես ինքն իր համար է խոսում և անընդհատ արդարանում է իր առջև», - նշեց նա։
Արմեն Տերյանը վստահ է, որ հայ քաղաքական գործիչների մոտ հռետորաբանության հմտությունների բացակայությունը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջ կարող է հանգեցնել բացասական հետևանքների։
Նրա համոզմամբ՝ բանակցություններում խոսքի մանիպուլյացիաները շատ կարևոր են։ Օրինակ` կրծքավանդակի ցածր ձայնը միշտ վստահություն է առաջացնում, և զրուցակիցը կարող է հավատալ ցանկացած բանի, եթե այն գեղեցիկ ներկայացվի: Ուստի չափազանց կարևոր է, որ կառավարության աշխատակազմում ընդգրկվեն մարդիկ, որոնք կաշխատեն վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքի, ժեստերի, միմիկայի վրա։
Որպես հռետորական արվեստի դասական օրինակ նա բերեց Քյոլնի համալսարանի իրավունքի պրոֆեսոր, Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի փաստաբան դոկտոր Կուրտ Նիմայերի պաշտպանական ճառից մի հատված Գերմանիայում կայացած դատական նիստից:
Լրահոս
0